Գառնի գյուղի բնակիչներն այսօր առավոտվանից կրկին փակել են Երեւան-Գառնի ճանապարհը: Նրանք պահանջում են դադարեցնել Ազատ գետի կիրճում կատարվող շինարարական աշխատանքները: Կառավարության որոշմամբ՝ Ազատ գետի ջուրը պետք է վերցվի խողովակի մեջ և ուղղվի Արարատի Քաղցրաշեն և Նարեկ գյուղերը:
Ակցիայի մասնակիցների խոսքերով՝ կառավարության ղեկավար Հովիկ Աբրահամյանն այստեղ իր շահը ունի, քանի որ այդ ջրով ոռոգվելու են նրան պատկանող հողատարածքները, ինչպես նաեւ այդ ջուրը գնալու է նրա ձկնաբուծարանները:
Ի դեպ, այսօր նախատեսվում է վարչապետի այցը Գառնի:
Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում: