Պաշտոնական այցով Իտալիա մեկնած Բելառուսի նախագահ Ալեքսանդ Լուկաշենկոյի պատվիրակության կազմում երկրի նախագահի հետ միասին Իտալիա է մեկնել նաև Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը։ Այս մասին հաղորդում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
Բելառուսի արտաքին գերատեսչության ղեկավարը խոսել է իր երկրի նկատմամբ սահմանված պատժամիջոցների վերացման, ինչպես նաև Բելառուս-Եվրամիություն հարաբերությունների զարգացման մասին. «Պատժամիջոցների վերացումը նշանակում է, որ մենք կարող ենք վերականգնել մեր հարաբերությունները Եվրամիության հետ, բայց մենք մտադիր չենք անել դա ի հաշիվ Ռուսաստանի, կամ՝ ի վնաս մեր և ռուսների մեջև հարաբերությունների։ Ռուսաստանը մեր առևտրատնտեսական հիմնական գործընկերն է, քաղաքական, ռազմական դաշնակիցը և կշարունակի մնալ այդպիսինը»։
Այնուամենայնիվ, Մակեյը նշել է, որ պատժամիջոցների վերացումը Մինսկին հնարավորություն կտա նոր մակարդակի տեղափոխել Բելառուսի և Եվրամիության միջև հարաբերությունները և ավելացրել, որ իր երկիրը շահագրգռված է խորացնել եվրոպական այդ կառույցի հետ առևտրատնտեսական հարաբերությունները։
Կարդացեք նաև