Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայկական կողմն ի՞նչ է քննարկում Ռուսաստանի հետ. «Ժամանակ»

Մայիս 21,2016 10:40

ՌԴ վարչապետի հայտարարությունները վկայում են, որ Ռուսաստանը շարունակում է կողմերին ներկայացնել ինչ-որ տարբերակներ: Դրանց մասին ակնարկել էր նաև Սերգեյ Լավրովը՝ Վիեննայի հանդիպումից րոպեներ անց ասելով, որ Մոսկվան կշարունակի փոխզիջում որոնել կողմերի միջև:

Այստեղ, իհարկե, հարց է առաջանում, թե հայկական կողմն ի՞նչ է քննարկում Ռուսաստանի հետ: Որովհետև եթե քննարկվում են կարգավորման տարբերակներ, ապա դա նշանակում է, որ Երևանը հետ է կանգնել իր հայտարարություններից և իրականում բանակցության մեջ է, պարզապես բանակցում է ոչ թե Ալիևի դիմացը նստած, այլ Ռուսաստանի հետ: Հետո Մոսկվայից որևէ մեկը Բաքու կգնա, հետո կգա Երևան, ու այդպես շարունակ: Բանակցություն ասվածը ամենևին չի նշանակում բացառապես Սարգսյան-Ալիև ֆորմատ:

Սակայն առանցքային խնդիրը նույնիսկ ոչ թե դա է ինքնին, այլ այն, որ հայտնի չէ, թե ինչն է գործընթացի առարկան, այսինքն՝ ինչ է առաջարկում Ռուսաստանը, ինչ հարցեր է քննարկում Մեդվեդևը, ինչ են շարունակում Սարգսյանն ու Մեդվեդևը քննարկել, որ կիսատ էին թողել ապրիլի 7-ին: Եվ այս հարցերից բացի, որոնք պատասխան չունեն և անորոշության, իրականում գաղտնիության քողի տակ են, առկա է նաև հարցը, թե արդյոք Ռուսաստանում կա՞, այսպես ասած, մեկ պլան, թե՞ Լավրովը իր պլանն ունի, Մեդվեդևը՝ իր, և նրանք փորձում են առաջ մղել ու անցկացնել իրենց պլանները՝ նայած, թե ով կհաջողի:

Բոլոր դեպքերում Հայաստանի համար այստեղ նույնիսկ չարյաց փոքրագույնի ընտրության հարց չէ, որովհետև Հայաստանի համար նպաստավոր կարող է լինել մեկ պլան՝ Հայաստանի պետական մրցունակության և կենսունակության բարձրացումը, կոռուպցիայի դեմ պայքարը, ինքնիշխանության ապահովումը, որի շնորհիվ էլ պետք է բարձրանա Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ու դիմադրունակությունը: Կասկածից վեր է, որ Ռուսաստանն այդպիսի պլաններ հաստատ չունի:

Մուսա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031