«Համահայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունը «Ազատ գետը, Համաշխարհային բանկի վարկը, պաշտոնյաների հողատարածքներն ու կոռուպցիան» վերտառությամբ հայտարարություն է տարածել, որտեղ նշված է, որ ««Կարմիր Սար» բնապահպանական հիմնադրամն Ազատ գետի ավազանի տարածքում` Գառնի համայնքում, 500-600 հեկտար հողատարածք է վերցրել և տնկել մոտ 10.000 ծառ»:
Այս կապակցությամբ «Կարմիր Սար» բնապահպանական հիմնադրամը հայտարարում է`
- Հիմնադրամը գրանցվել է 03.06.2014թ. և իրականացնում է Ազատ գետի ավազանի որոշակի տարածքի կենդանական աշխարհի պահպանությունը:
- Հիմնադրամը մինչ օրս որևէ ծառատունկ չի իրականացրել:
- Հիմնադրամը, Գառնու գյուղապետարանը և «Երևան Ջուր» ՓԲԸ-ն կնքել են պայմանագիր Գառնի համայնքի տարածքում գտնվող 1 (մեկ) հա հողատարածքի վարձակալության վերաբերյալ, որը դառնալու է հանգստի անվճար վայր բոլորի համար (տարածքը հայտնի է «Ուռու գոտի» անունով): Այս պահին այդ տարածքը մաքրվում և բարեկարգվում է «Կարմիր Սար» բնապահպանական հիմնադրամի կողմից:
- Հիմնադրամում աշխատում են 7 բնապահպաններ, որոնք բոլորն էլ ծնունդով գառնեցիներ են:
«Կարմիր Սար» բնապահպանական հիմնադրամ
Շուտով կպարզվի իրականությունն ու մենք ցույց կտանք ամեն ինչ։ Իսկ իրենց տնկած ծառերի մասին գրվել է նաև այլ լրատվամիջոցներում։
https://www.ecolur.org/hy/news/biodiversity/newly-founded-quotred-mountainquot-foundation-undertook-supervision-over-buffer-zone-of-khosrov-reserve-photos/8268/