Պաշտոնական վիճակագրությունը երեկ հրապարակել է 2016 թվականի հունվար-ապրիլ ամիսների նախնական (շտապ հավաքագրված) մակրոտնտեսական ցուցանիշները։ Դրանք մեզ համոզում են, որ տնտեսության վիճակը վատ չէ` 2016-ի հունվար-ապրիլին՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, տնտեսական ակտիվությունն աճել է 6%-ով։
Համեմատության համար նշենք, որ հունվար-մարտին ՏԱՑ-ը (տնտեսական ակտիվության ցուցանիշ) 5.5% էր, հունվար-փետրվարին՝ 4.7%: Այսինքն, աճի տեմպն արագացել է։
6%-ն, իհարկե, տպավորիչ ցուցանիշ է, եթե նկատի ունենանք, որ ՀՀ պետական բյուջեով 2016 թվականի համար կանխատեսվում է 2.2% տնտեսական աճ, իսկ միջազգային կառույցները՝ Համաշխարհային բանկն ու Արժույթի միջազգային հիմնադրամը, կանխատեսում են 1.9%։
Սակայն ամբողջ հարցն այն է, որ եթե 2015 թվականի նույն ժամանակահատվածի 3.6% աճը համարում էինք մեծ ձեռքբերում, ապա այժմ այլ իրավիճակ է՝ մեզ պետք է տնտեսական թռիչք։ Այնպես որ, իրական գնահատականը հնարավոր կլինի տալ տարվա վերջին:
Կարդացեք նաև
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: