Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակչի համար գազի սակագինը սահմանվելու է 1 խորանարդ մետրը 146,7 դրամ. «Ժողովուրդ»

Մայիս 21,2016 09:19

Հայաստանում սպառվող բնական գազի ծավալների միայն 30 տոկոսն է բաժին հասնում բնակչությանը, սակայն, չգիտես ինչու, բնակիչ-սպառողը մշտապես՝ մեկ խորանարդ մետր գազի հաշվարկով, 22-ից 23 դրամ թանկ է վճարում, քան խոշոր ձեռնարկությունները: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հրապարակած տվյալներից պարզ է դառնում, որ բնական գազի սպառողին մատակարարվող միջին սակագինը ներկա դրությամբ կազմում է մոտ 131 դրամ 1 խորանարդ մետրը:

Սակայն ՀԾԿՀ-ն պատրաստվում է բնակչի համար գազի սակագինը սահմանել 1 խորանարդ մետրը 146,7 դրամ, իսկ խոշոր ձեռնարկությունների համար այդ ցուցանիշը կլինի 23 դրամով ցածր. 257 դոլար՝ հազար խորանարդ մետրի համար, որը դրամով կազմում է 1 խորանարդը 123,4 դրամ: Սա հանուն ձեռնարկությունների բնակչության կեղեքման պարզ օրինակ է: Ըստ այս մոդելի՝ ստացվում է, որ ՋԷԿ-երը, գազալցակայանները եւ գազ օգտագործող մնացած ձեռնարկություններն ավելի «անապահով» են, քան բնակիչները»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031