Լրահոս
Օրվա լրահոսը

«Փողկապդ ձգի՛ր»

Մայիս 21,2016 10:00

Պարզվում է՝ ՌԴ փոխվարչապետ, այդ երկրի զենքի գլխավոր առեւտրական Դմիտրի Ռոգոզինը խստորեն պատժվել է հայերի հասցեին բարձրաստիճան պաշտոնյային ոչ հարիր արտահայտության համար: Կրեմլում խորհրդակցություններից մեկի ժամանակ նախագահ Պուտինը նրան նկատողություն է արել՝ «Փողկապդ ձգի՛ր»: Դա, հավանաբար, հավասարազոր է կոմունիստների ժամանակվա խիստ նկատողությանը՝ հաշվառման քարտի մեջ գրանցումով: Այսուհետ Ռոգոզինը ժողովների է գնալու ձգած փողկապով եւ պատշաճ բառապաշարով:

Դա «պատժի» մի պրակտիկա է, որը լայնորեն կիրառվում է ամբողջ հետխորհրդային տարածքում: Օրինակ՝ վերջերս պարզվեց, որ մեր չինովնիկները 800 «ավելորդ» մեքենա են քշում: Շատ լավ է, որ այդ փաստը դուրս եկավ ջրի երես, բայց ովքե՞ր էին այն պաշտոնյաները, որոնք մեր պետությանը վնաս են տվել՝ այդ անհարիր ճոխությունները արտոնելով: Նրանց պետք է կանչել ժողովի եւ ասել, որ փողկապները ձգեն:

Սակայն 800 մեքենան ուղղակի մանրուք է այն մասշտաբային ծրագրերի համեմատ, որոնք իրականացնում են տարբեր պետական գերատեսչությունները: Օրինակ՝ Ազատ գետը եւ շրջակա ջրային ռեսուրսները «վարի տալու» համար մեր պետությունը Համաշխարհային բանկից վերցրել է 30 միլիոն դոլարի վարկ: Պարզ է, որ այդ «մեղրի կարասից» կարող են առատորեն օգտվել թե ՀԲ-ի հայաստանյան չինովնիկները եւ թե ծրագիրն իրականացնողները: Մարդիկ կան, որ հանուն նման գումարների ոչ թե Ազատ գետը՝ հարազատ մորն էլ կկործանեն: Բայց երբ հետագայում պարզվի, որ այդ վարկը չարժեր վերցնել եւ 30 միլիոն դոլարը մեզ պետք կգար այլ՝ ավելի «կառուցողական» նպատակների համար, նրանք, ում մատներին այդ մեղրն է մնացել, նույնպես կստանան իրենց խիստ պատիժը: Նրանց կասեն՝ «ձեռքերը լվացեք եւ փողկապներդ ձգեք»:

Բայց ինչպե՞ս վարվել, եթե խոսքը ոչ թե անձերի, այլ գրասենյակների մասին է: Անձը, որի դեմ ապօրինի ձեռնարկատիրության հոդվածով քրեական գործ է հարուցված, եւ որը, հավանաբար, դատական ակտերի կատարումը հարկադրելու շնորհիվ աշխատել է միլիոնավոր դոլարներ, ըստ էության, չկա, որպեսզի նրան ասես՝ «մի հատ քո գեներալի համազգեստը ձգիր»: Փոխարենը կա «Միհրան Պողոսյանի գրասենյակ», որը չգիտես թե ինչ է՝ «ֆե՞յք» է, իրավաբանական ա՞նձ է, պետակա՞ն, հասարակակա՞ն մարմին է: Համենայնդեպս, «գրասենյակին» շատ դժվար է կարգի հրավիրել՝ այդ ի՞նչ թղթեր ես հրապարակում, գրասենյակ ջան, ինչպե՞ս ենք մենք քո թղթերը ստուգելու եւ արդյոք այդ թղթերը չարժե՞ր ներկայացնել Հատուկ քննչական ծառայություն:

Մյուս կողմից՝ նշաններ կան, որ ԴԱՀԿ նախկին պետին կհաջողվի այդ գործը «ջրել»՝ քանի որ, ինչպես ասում են, մեկի պոչը մյուսի տակ է: Դե, այդ դեպքում Միհրան Պողոսյանը հնարավորություն կստանա վայելել իր՝ «հարկադիր» ծանր աշխատանքով վաստակած գումարները՝ թույլ կապած փողկապով:

 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. SMart says:

    Միայն ու միայն անձի խնդիր է, ոչ մի համակարգի խնդիր չկա: Անձն է ձևավորում համակարգը: Քանի էս երկիրը նախագահ չի ունեցել, ոչ մի բան չի փոխվելու, ստից ինչ որ կոսմետիկ բաներ կանեն, բայց ընդհանուր բան չի փոխվելու (շատ մեծ ցավով եմ ասում):

    • Հ.Շ. says:

      Ցարդ մեր ունեցած երեք Նախագահներն ալ ունին իրենց արժանիքները: Շատեր, որոնք աւելի լաւ հանրային հռչակ ունին, եթէ այդ պաշտօնին հասնէին, շատ աւելի վատ, ձախող եւ յուսախաբեցուցիչ դուրս կու գային:

      • Գէորգ says:

        “Շատեր, որոնք աւելի լաւ հանրային հռչակ ունին, եթէ այդ պաշտօնին հասնէին, շատ աւելի վատ, ձախող եւ յուսախաբեցուցիչ դուրս կու գային:”
        Այս խօսքը ընդամէնը ենթադրութիւն է. թող մարդը գայ այդ պաշտօնին, ժամանակ անց կարելի է գնահատական տալ, արժանի էր այդ պաշտօնին թէ ոչ:

        • Հ.Շ. says:

          ոհ, այսինքն մէյ մը հելե անձը Նախագահ ընտրենք, քանի որ լաւ է խօսում, ներկայանալի տեսք ունի, եւայլն., յետոյ կը նայինք թէ որքանով ան կը կատարի ինչ որ խօսում է…

          այդ ռիսկը առնելու շռայլությունը ունե՞նք…

          նամանաւանդ որ այո, վերեւի ենթադրութիւնը, կամ կարծիքը,
          հիմնված է շատ մը այդպիսի անձերի արդէն իսկ ցուցաբերած յուսախաբեցուցիչ «հոլովոյթին», տարիները ընթացքին, առաջ որ դեռ հասնեն գերագոյն Պաշտօնին

          իսկ պարզ է թէ անոնց խօսքերի մեծ մասը, նոյնիսկ հիմնական մասը, անհնար է որ իրականութիւն դառնան.

          յեղափոխութեան տրամաբանութենէն դուրս,
          ոչ մի լուրջ այլընտրանք չկայ այժմու վարչակարգին

          իսկ յեղափոխութիւն ել չի լինելու

          սակայն անհրաժեշտ է համակարգը խորապէս բարելաւել,
          որպէսզի այսպիսի ժողովուրդի արժանի դառնան անոր պետական բոլոր ղեվակարները

          • Գէորգ says:

            Ընդհանրապէս տրամաբանական ենթադրութիւնները չեն համապատասխաներ իրականութեան, որովհետեւ անոնք առ հասարակ ենթակայական (սուբյեկտիվ) վերլուծումներ եւ նոյնիսկ ցանկութիւններ են:
            Նախագահի ով ըլլալ կամ չըլլալը ժողովուրդն է որ կը որոշէ ազատ եւ անկաշկանդ (անկաշառ) ընտրութիւններով: Բայց 1996ի Սեպտեմբերը ցոյց տուաւ որ ժողովուրդը ազատ չէր, իսկ 2008ի Մարտը՝ մասամբ ոչ ազատ…

  2. Ruben says:

    Արարող եւ սպառող:
    Վովա ու Սերժիկ:
    Վիզ եւ փողկապ:
    Փիղ եւ … :

  3. Հ.Շ. says:

    Նկատի ունենալով որ Հայաստանի/Արցախի ժողովուրդը, իր խորքի էական բնոյթով՝ արտակարգ եւ ծայրագոյն չափանիշներով լաւ, բարի ու ազնիւ ժողովուրդ է, անհնար է որ, ժամանակի ընթացքով, չբարելաւվի անոր պետական ղեկավարութիւնը: Զորս լիովին ու ամբողջովին «թափվելիք» չէ արդէն, (օրինաւոր) մաքրագործման կը կարօտի միայն:

    • Հ.Շ. says:

      ( Այսինքն, հիմնական վտանգը այն է որ այդ ժողովուրդը, դուրսի աշխարհի վատ ազդեցութիւններով, աղավաղէ, պղծէ ու փճացնի իր այդ մաքուր բնոյթը: Բան մը, որ – խոր ցաւով – տեսնում ենք, Արտասահմանի հայերու պարագային, ըլլան անոնք ի ծնէ սփիւռքահայեր կամ Հայաստանից/Արցախից հին ու նոր արտագաղթողներ: )

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031