Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞նչ են տալիս ՀՀ պաշտոնյաների կամուֆլյաժով այցերը Արցախ՝ ըստ Արցախի վարչապետի. «Ժողովուրդ»

Մայիս 21,2016 07:42

Անցած տարիները վերագնահատելու եւ հետեւություններ անելու տեսանկյունից ուշագրավ են Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանի դիտարկումները, որոնք նա ներկայացրեց «Ժողովուրդ»-ի հետ զրույցում:

«Իհարկե, ունենք բավականին մեծ բացթողումներ, կան նաեւ սխալներ, բայց բացթողումներն ավելի շատ են, քան սխալները: Համոզված եմ, որ սա սառը ցնցուղ է լինելու մեզ՝ ոչ միայն իշխանությունների, այլեւ բոլորիս համար: Մենք՝ որպես քաղաքացիներ ու հայեր, գիտակցելու ենք մեր առաքելության իմաստը, որ այս հնարավորությունն ունեինք ոչ միայն հաղթելու 90-ականների մարտական գործողություններում, այլ նաեւ տասնամյակների ընթացքում պահելու եւ զարգացնելու մեր ունեցածը»,- ասել է Հարությունյանը:

Այսինքն՝ Արցախում, ի տարբերություն Երեւանի, իրավիճակն ավելի սթափ են գնահատում: Երբ հետաքրքրվեցինք, թե այս ֆոնին ի՞նչ են տալիս ՀՀ պաշտոնյաների կամուֆլյաժով այցերը Արցախ, Հարությունյանը պատասխանեց. «Ղարաբաղի սահմանի զինվորը սպասում է դրան, որ պաշտոնյան կամ գործարարը գան՝ արժեւորելու մեր զինվորի եւ կամավորականի առաքելությունը: Դրանում վատ բան պետք չէ տեսնել: Թե ինչքանով է այդ պաշտոնյան կամ գործարարն իր պարտավորությունները կատարում իր գործում, դա հարցի մյուս կողմն է: Բայց այն, որ զինվորը սպասում է նրանց, միանշանակ է» ,- բացատրեց Արցախի վարչապետը»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031