Պետական միջոցները խնայելու նպատակով երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանին զեկուցեցին, որ 797 ծառայողական մեքենա կկրճատվի՝ բացառությամբ ԱԱԾ-ին, ոստիկանությանը, քննչական մարմիններին եւ փրկարար ծառայությանը սպասարկող ավտոմեքենաների:
Վարչապետի հայտարարությունից 1 ժամ էլ չանցած «Առավոտի» տեսախցիկը ֆիքսեց, թե ինչպես էին հարկատուների հաշվին երթեւեկող պետական ծառայողական մեքենաները ոչ թե պաշտոնյաներին ծառայում, այլ նրանց ընտանիքի անդամներին: Պուշկինի անվան դպրոցի մոտ մի քանի րոպե կանգնելով՝ ականատես եղանք, թե քանի պետական պետհամարանիշներով, որոնց թվում էին նաեւ ուժային կառույցներին սպասարկող, ավտոմեքենաներ են մոտենում երեխաներին՝ դպրոցից տուն տանելու համար: Ինչպես հայտնի է, այս դպրոցում շատ են մեծահարուստների եւ բարձրաստիճան պաշտոնյաների երեխաները: Երեխաների դեմ ոչինչ չունենք, պարզապես նրանց՝ հարմարավետ պայմաններով տուն հասնելը ոչ թե պետության հաշվին պետք է լինի, այլ ծնողների գրպանի:
Կարդացեք նաև
Եկող կառավարության նիստում, թերեւս, Հովիկ Աբրահամյանն այս հարցն է՞լ քննարկման առարկա դարձնի:
Պետական ապարատի հաստիքների կրճատման մասին
Լուսանկարները՝ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
20.05.2016