Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ցավոք, այսօր որպես զսպող մեխանիզմ շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը»

Մայիս 21,2016 18:30

«Ցավոք, որեւէ միջազգային գործոն չի ավելացել այս ընթացքում. ոչ առանձին պետությունների դիրքորոշումը, ոչ Մինսկի խմբի, ոչ էլ որեւէ այլ միջազգային կազմակերպության դիրքորոշում Լեռնային Ղարաբաղի հարցում չի փոփոխվել, որ զսպի Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը: Ցավոք, այսօր որպես զսպող մեխանիզմ շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը:

Այսինքն՝ պետք է այստեղից հետեւություններ անենք, որ այս բանակը պետք է ավելի հզոր լինի եւ պետք է ավելի մեծ գործոն լինի Ադրբեջանի համար, իսկ այստեղից, թվում է, թե ռազմական փոքր հարց է, բայց տարածաշրջանային, ռազմաքաղաքական հարց է»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը՝ խոսելով ԼՂ հիմնախնդրի շուրջ եղած վերջին զարգացումների մասին: Ըստ նրա՝ Ադրբեջանը պատերազմը դադարեցրեց, որովհետեւ հասկացավ, որ այլեւս առաջ չի կարող գնալ, եւ նաեւ այդպես արեց՝ նոր տարածքներում ամրապնդվելու համար: «Մենք պետք է հետեւություններ անենք այս ամենից: Եթե Հայաստանի իշխանությունները հետեւություններ չանեն, ապա որեւէ երաշխիք չկա, որ պատերազմը չի վերսկսվի»,- ասում է Հովհաննես Իգիթյանը:
Հովհաննես Իգիթյանի հետ հարցազրույցը

«Առավոտ» օրաթերթ
20.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. henri says:

    Չորս օրեայ անակնկալ պատերազմէն ետք ԱՆԱԿՆԿԱԼԸ դարձած է ամենօրեայ նորաձեւութիւն;
    Խելքը փչողը /զինուորական կամ պատգամաւոր/ ինքնագլուխ իրար հակասող յայտարարութիւններ կը կատարէ հանրութեան շփոթութեան մատնելով ժողովուրդը …եւ ստիպելով որ նախարար մը ի վերջոյ տայ ” իսկական մեկնութիւնը ” մարդ կը շփոթի որուն հաւատք ընծայէ; Կարելի չէ մի քիչ օրէնքի վերածուին այս օրերուն նման ելոյթներ ?
    Երկրին մնացեալ բնակչութիւնն ալ փախցնել կ`ուզենք անդադար պատերազմական և մաֆիական սերիալներ ցուցադրելով? Առտու-իրիկուն երգել պարելն ալ լկտիութիւն է կիսամերկ աղջիկներով ; Երբ խրամատներու մէջ /ցեխ և սառոյց/ առիւծի հերոսութեամբ երկիր կը պաշտպանեն; Ա ալիքը պատմական-գիտական լաւ հաղորդումներ կու տայ–Շանթը լուրջ քաղաքական վերլուծումներ – կը կարծեմ որ մարդ կը բաւարարուի եւ իր առօրեայ կեանքը չի խանգարուիր, , ,

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031