Լրահոս
Օրվա լրահոսը

Մազերի ամրացման համար լվանալուց հետո գլխամաշկին մեղր քսեք

Մայիս 21,2016 13:30

Մազերի առողջության պահպանման համար անհրաժեշտ է պարբերաբար մեկ օրվա ընթացքում օգտագործել 1 բաժակ մածուն, նույնքան նարնջի հյութ եւ մեկ ձվի դեղնուց:
Փափուկ եւ փայլուն մազեր ունենալու համար շատերը մազերը լվանալուց հետո ողողում են քացախաջրով: Խորհուրդ է տրվում չորացնել փափուկ սրբիչով եւ սանրել միայն չորանալուց հետո:

Առողջ եւ փայլուն մազեր ունենալու համար կարող եք անձամբ պատրաստել բնական քսուքներ, որոնք հարմար են բոլոր տեսակի մազերին:

Մազերի ամրացման համար մասնագետներն առաջարկում են մազերը լվանալուց հետո գլխի մաշկին քսել 15-30 գրամ մեղր, պահել մեկ ժամ եւ լվանալ:
Վերցնել 5 մաս սոխի քերած զանգված եւ մեկ մաս մեղր, լավ խառնել, ապա քսել գլխամաշկին եւ գլուխը ծածկել ցելոֆանե գլխարկով: Պահել մեկ ժամ եւ լվանալ:
Չոր մազերի դեպքում այդ նույն զանգվածին ավելացնել մի փոքր բուսայուղ: Այս խառնուրդի կանոնավոր օգտագործումը ճաղատությունը կանխարգելող հիանալի միջոց է: Անհրաժեշտ է նաեւ մազերը լվանալուց հետո գլխամաշկին դարձյալ քսել 15-30 գրամ մեղր, պահել 1 ժամ եւ լվանալ:

Օգտակար է նաեւ հետեւյալ թուրմը. վերցնել 20 գրամ երիցուկ, վրան լցնել 1 բաժակ տաք ջուր, թրմել 15 րոպե ջրային բաղնիքի վրա, քամել եւ ստացված թուրմով մերսել գլխամաշկը:

Մազաթափության պարագայում 2 դեսերտի գդալ տաք ձիթապտղի յուղին ավելացնել 1 ճաշի գդալ մեղր, 1 թեյի գդալ դարչին, խառնել եւ ստացված միատարր խյուսը մատների ծայրերի օգնությամբ տարածել գլխին՝ կես ժամ պահել եւ ապա լվանալ:
Վերցնել 1 թեյի գդալ հալվեի հյութ, 1 ճաշի գդալ մեղր, 1 թեյի գդալ գերչակի յուղ, խառնել: Ստացված զանգվածը քսել գլխամաշկին եւ լվանալ 30-40 րոպե հետո: Մազերը լվանալուց հետո ցողել երիցուկի կամ եղինջի թուրմով, իսկ վերջում՝ գոլ ջրով: Կրկնել շաբաթը 1-2 անգամ: Սա հատկապես խորհուրդ է տրվում օգտագործել մազերը քիմիական գանգրացումից հետո:

Ճարպոտ մազերը կարելի է լվանալ նախապես թրջած հացից պատրաստված խյուսով: Այն քսել գլխամաշկին ու մազերին, թողնել 5-10 րոպե, ապա լվանալ:
Եթե մազերը սկսվում են առատորեն թափվել, գլխամաշկը թեփոտել եւ քոր գալ, պետք է շաբաթը 3 անգամ մազերը լվանալ հետեւյալ խառնուրդով. հավասար քանակությամբ՝ 4 ճաշի գդալ կոթունի արմատը եւ ուռենու կեղեւը լցնել 1 լիտր եռացրած ջրի մեջ, թողնել 30 րոպե, քամել եւ օգտագործել:

 
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
20.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031