Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական գինիների համտեսում Վաշինգտոնում. «Ամերիկայի ձայն»

Մայիս 20,2016 23:40

Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանը տեղի ունեցավ հայկական գինիների համտեսի երեկո, որի ընթացքում ներկայացվեց հայկական գինեգործության հազարամյա պատմությունն ու հայկական գինիների լայն տեսականին: Երեկոյի կազմակերպիչներից մեկի՝ գինեգործ Վահե Քյուշգերյանի խոսքով, որոշ չափանիշներով հայկական գինիները մրցակցությունից վեր են.

«Մի քանի բան կա, որով գերազանցում ենք այլ գինեգործ երկրներին, այդ թվում՝ բարձր այգիներով, հրաբխային հողերով, հայկական մեր տեսակներով: Այսինքն, եթե մենք 6,000 տարի գինի ենք պատրաստում, պատճառ կա, չէ՞»:

Քյուշգերյանի խոսքով, հայ գինեգործության համար ԱՄՆ-ի շուկան առավել հեռանկարային է, եւ հենց այս ուղղությամբ պետք է զարգանա հայկական գինիների արտահանումը.

«Միացյալ Նահանգները մեզ համար, իմ կարծիքով, ամենակարեւոր շուկան է։ Թեեւ շատերը համարում են Ռուսաստանն ավելի կարեւոր շուկա, ես համաձայն չեմ, քանի որ ամերիկյան շուկան, ամերիկյան սպառողները շատ ավելի պատրաստակամ են նոր գինիներ գնել»:

Հայ գինեգործներին ամերիկյան շուկա մուտք գործելու հարցում օգնում է Միացյալ Նահանգների խոշորագույն «Սմիթսոնյան» գիտամշակութային հաստատությունը: «Սմիթսոնյան»-ը Հայաստանում ամերիկյան միջոցներով ծրագիր է իրականացնում, որն ուղղված է հայկական ավանդական արտադրությունների խթանմանը: «Սմիթսոնյան»-ի ներկայացուցիչ Ֆրեդերիկա Ադելմանի խոսքով, հաստատությունը, որը զբաղվում է համաշխարհային պատմամշակութային ժառանգության պահպանմամբ, Հայաստանը մեծ հետաքրքրություն է ներկայացնում:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ամերիկայի ձայն»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031