Բրյուսելի օդանավակայանում պայթուցիկ գործի դրած ահաբեկիչ Նաջիմ Լահրաուիի եղբայր Մուրադը Շվեյցարիայիում անցկացված թաեքվոնդոյի Եվրոպայի առաջնության 54 կգ քաշային կարգում դարձել է չեմպիոն եւ Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել:
Ավելի վաղ Բելգիան ներկայացնող 21-ամյա Մուրադը հայտարարել էր, թե ինքը «վախեցած» է եղել Բրյուսելի օդանավակայանի ողբերգական իրադարձություններում իր եղբոր մասնակցությունից: Նա նաեւ հայտարարել էր, թե եղբայրը ընտանիքի հետ կապը խզել է դեռ 2013 թվականին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Reuters-ի