Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Սաֆարյանը կշարունակի մնալ կալանքի մեջ. Մնացական Մարտիրոսյանը մերժեց փաստաբանի 2 միջնորդություն

Մայիս 20,2016 20:45

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Երեւանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող Գեւորգ Սաֆարյանի պաշտպանի եւս մեկ միջնորդություն:

Հիշեցնենք, որ դատարանն այսօր մերժել էր նաեւ փաստաբանի մեկ այլ միջնորդություն՝ դատավորի ինքնաբացարկի վերաբերյալ:

Գեւորգ Սաֆարյանի պաշտպանը՝ փաստաբան Տիգրան Հայրապետյանը միջնորդեց կալանավորման փոխարեն խափանման այլ միջոց ընտրել կամ գրավ կիրառել: Գեւորգ Սաֆարյանն էլ միացավ պաշտպանի միջնորդությանը, ասաց՝ իրեն կալանքի տակ պահելու հիմքեր չի տեսնում.

«Ենթադրենք` պարզվեց, որ ես մեղավոր եմ, իսկ այս հոդվածով նվազագույն պատիժը տուգանքն է երեք հարյուր հազար դրամի չափով: Նշանակում է` ես մի քանի ամիս մնում եմ անազատության մեջ, իսկ հետո տուգանք է կիրառվում: Հարգելի դատարան, ես նախաքննության ընթացքում համագործակցել եմ նախաքննական մարմնի հետ եւ այժմ էլ չեմ պատրաստվում խուսափել դատական նիստերից»:

Mnacakan-Martirosyan

Դատարանը մերժեց այս միջնորդությունը:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 1-ին:

Հիշեցնենք, որ Գեւորգ Սաֆարյանը մեղադրվում է Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    վայ, բանտում, մեր Քաջ Գէորգը մի քիչ կշիռ է վրա դրել

    երեւի զինք լաւ են խնամում այդտեղ

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031