Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղինակ Շուշանյան. Մանկությունս անցկացրել եմ այն հողի վրա, որն այսօր հանձնվել է ադրբեջանցուն

Մայիս 20,2016 20:12

Ազատության հրապարակում մայիսի 20-ին «Հող հանձնողին կհանձնենք» հողին կարգախոսով հավաք էր նախատեսվում: Սակայն, հավաքը տեղի չունեցավ՝ սակավամարդության պատճառով:

Ակցիայի կազմակերպիչ Վաղինակ Շուշանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԵԱՀԿ Միսնկի խմբի նախաձեռնությամբ Վիեննայում տեղի ունեցած Սարգսյան-Ալիեւ հանդիպմանը, եւ դրանից հետո Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե հայկական կողմը 800 հա է կորցրել. «Այն հողը, որը հանձնել են թուրքերին այս պահին, այնտեղ հայի արյուն է թափվել, մեր եղբայրների արյունն է թափվել: Իսկ հողն ով հանձնում է առանց կռվի, առանց ժողովրդի եւ հենց այդ զինվորի արյունը գնահատելու, միանշանակ, պետք է նրան էլ հողին հանձնել: Երեւի իրականում մարդիկ լուրջ էլ չեն վերաբերվում այս ամեն ինչին, ինչը իրոք ցավալի է: Պետք է տարբերակներ գտնել եւ լուծել այս խնդիրը:

Օրինակ՝ ես վեցը տարի ապրել եմ այդ հողի վրա, եւ ինձ համար իրոք ցավալի է: Ես իմ մանկությունը անցկացրել եմ այն հողի վրա, որն այսօր հանձնվել է ադրբեջանցուն: Ես հաստատ չեմ ներելու այն մարդուն, որը հանձնել է՝ առանց ինձ տեղյակ պահելու, առանց ինձ հետ քննարկելու, առանց իմ կարծիքը հարցնելու:

Որովհետեւ ես այնտեղ ապրել եմ, ես այնտեղ մեծացել եմ, ես այնտեղ հող եմ մշակել, ինչն այսօր հայտարարում են ոմանք, որ անմշակ հողեր են, դրանք բանի պիտանի հողեր չեն, դրանք նորմալ դիրքեր չեն, նշանակություն չունեցող գոտիներ են դրա համար էլ հանգիստ եղեք, նորմալ է, թո՛ղ իրենց մնա»:

Հարցին, թե ինչպե՞ս է նախաձեռնությունը պայքարելու, Վաղինակ Շուշանյանը պատասխանեց, որ բողոքի ակցիաների միջոցով, սակայն արդեն կոպիտ միջոցներով, քանի որ փափուկ միջոցներն արդեն չեն անցնում. «Անել նշված անձնավորության տան մոտ, տան վրա, նախագահական նստավայրին, որտեղ ինքն աշխատում է, ինչ-որ գործողություն անել: Կամ իր անձին վերաբերվող ինչ-որ բան, որովհետեւ ինքը բոլորի փոխարեն որոշում կայացնելու իրավունք չունի, որովհետեւ ինքը չընտրված մարդ է, ինքը կաշառքով ընտրված մարդ է, ինքը զինվորի զենքի փողը կերած մարդ է, որն այսօր նստել է այնտեղ եւ չի իջնում: Նրան միանշանակ պետք է հեռացնել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031