Լրահոս
Օրվա լրահոսը

«Շեքսպիրն ապրում է մետրոյում»

Մայիս 20,2016 20:02

Այս տարի ողջ աշխարհում նշվում է անվանի գրող, թատերագիր Վիլյամ Շեքսպիրի մահվան 400-րդ տարին: Տարելիցի առիթով Բրիտանական խորհրդի «Շեքսպիրն ապրում է» նախագծի շրջանակներում տարբեր երկրներում կազմակերպվում են մշակութային միջոցառումներ: Նախագծին միացել է նաև Հայաստանը՝ «Շեքսպիրն ապրում է մետրոյում» ծրագրով:

Ծրագրի շրջանակներում Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» և «Հանրապետության հրապարակ» կայարաններում այսօր կազմակերպվել էր ընթերցում, ներկայացման դիտում:

DSC06812 DSC06839 DSC06888

Դերասան Արսեն Գրիգորյանն ընթերցեց հատվածներ Շեքսպիրի «Համլետ», «Մակբեթ», «Օթելլո» և «Լիր արքա» ստեղծագործություններից: Այնուհետև ներկաները դիտեցին հատվածներ “Shake Speare” ներկայացումից, որի պրեմիերան կայացել է դեռ փետրվարին «Փոքր թատրոնի» բեմում:

“Shake Speare”-ը բեմադրել է թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Վահան Բադալյանը: Լրագրողների հետ զրույցում Բադալյանն ընդգծեց այն հանգամանքը, որ չնայած Շեքսպիրի մահից հարյուրամյակներ են անցել, բայց նրա ստեղծագործություններն այսօր էլ են արդիական:

«Ներկայացում խաղալու համար մետրոպոլիտենը տարօրինակ վայր է: Նպատակ ունեինք Շեքսպիրի ստեղծագործությունը հնարավորինս մոտեցնել մարդկանց, մեր առօրյա կյանքի ընթացքին: Պարի լեզվով փորձել ենք մտորել այդ ողբերգությունների մասին»,- նշեց նա:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031