Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 20-ին այցելել է հանրապետության հյուսիսային սահմանագծի հատվածներից մեկը, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին, տվել համապատասխան հանձնարարականներ դրված խնդիրների լուծման ուղղությամբ:
Նախագահին ուղեկցում էին ԼՂՀ ԱԱԾ տնօրեն Արշավիր Ղարամյանը, ոստիկանության պետ Կամո Աղաջանյանը, ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանը, պաշտոնատար այլ անձինք:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կարդացեք նաև