Լրահոս
Օրվա լրահոսը

«Բակո Սահակյանի որդին էլ էր առաջնագծում, Արթուր Աղաբեկյանի բարեկամներն էլ». բլոգեր Արա Նախշքարյան

Մայիս 20,2016 18:01

Aravot.am-ը ՀՅԴ-ականների կամավորական խմբի հետ դիրքեր մեկնած բլոգեր Արա Նախշքարյանին հարցրեց, թե պատերազմի դաշտում հանդիպե՞ց արդյոք որեւէ պաշտոնյայի որդու, թե՞ իրականությունն այն է, որ առաջնագծում միայն ու միայն անապահով ընտանիքների երեխաներն են: Մենք նաեւ նշեցինք, որ Շիրակի մարզի նահատակված հերոսների ընտանիքներին այցելելիս, ականատես ենք եղել տխուր ապրելակերպի. կան մարդիկ, որոնք նույնիսկ տուն չունեն կամ բնակվում են ճաշարանում:

«Այն տարածքը, որտեղ մենք էինք, պաշտոնյաների երեխաներ չկային, բայց պիտի ասեմ, որ ներքեւի հատվածում կային եւ նույնիսկ ավելի շատ էին, քան մենք գիտենք. Բակո Սահակյանի որդին է այնտեղ, Արթուր Աղաբեկյանի բարեկամները, Հայաստանից էլ պաշտոնյաների երեխաներ կան: Հիմա կասեն՝ կարող է լինեն, բայց ոչ առաջին գծում, ես պնդում եմ, որ հենց առաջին գծում են, նույնիսկ գրվեց, որ վերջին շրջանում Սեյրան Սարոյանի ազգականներից մեկը վիրավորվեց: Դա ի՞նչ է նշանակում, հենց այո, պաշտոնյաների երեխաներն էլ այնտեղ հավասար կանգնած են մնացածների հետ, իսկ ինձ ոչ մեկը չի կարող ճիշտ հակառակը պնդել, ապացուցել, որ Հայաստանից 90 տոկոսը ապահովված են, որ մնացած 10 տոկոս անաապահով խավին են տարել դիրքեր, չկա նման բան: Նույնիսկ 50/50 տարբերակը չկա այս պարագայում, Հայաստանում ժողովրդի գերակշիռ մասը անապահով է, բնականաբար ինչ-որ մեկը պետք է բարձրանա դիրք, այսինքն` խնդիրն այն չէ, թե ինչո՞ւ իմ տղան ու ոչ քո տղան, խնդիրն այլ է. սոցիալական իրավիճակն այսօր չոքել է բոլորիս դուռը, «մի տնից չենք, մի հալից ենք» կարգախոսը կարծես հրամայական է»:

Մեր դիտարկմանը, թե այդուհանդերձ որոշակի փաստեր են հրապարակվում, նույնիսկ նախարարների մի մեծ ցանկ ունենք բանակում չծառայած, անգամ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը խորհուրդ տվեց՝ բանակում չծառայած տղաներին աղջիկ չտալ, Արա Նախշքարյանն ասաց. «Եթե հիշում եք կոմունիստական շրջանում ասում էին՝ եթե բանակ չի ծառայել, ուրեմն խելառ է, աղջիկ չէին տալիս, իսկ հիմա եթե չի ծառայել, ուրեմն հարուստ է: Ես չեմ բացառում, որ նման մարդիկ կան, պարզապես ես աչքիս տեսածն եմ ասում. Արցախում ես արտոնյալներ ու ոչ արտոնյալներ չտեսա, Արցախում տարանջատում չկա, այնտեղ էր ԼՂՀ վարչապետի՝ Արայիկ Հարությունյանի բարեկամի որդին, Լեոնարդ Պետրոսյանի՝ ԼՂՀ նախկին ԱԺ խոսնակի որդին, Արթուր Աղաբեկյանի բարեկամները…Այն, ինչ հնարավոր է, որ իրենք կարող են անել մարդկային առումով, իրենք անում են:

Նույնիսկ ասում են՝ Արցախում հենց երեխա են ունենում, համազգեստով են ծնվում, եթե Արցախում եղել եք, նկատած կլինեք, բոլոր լվացքների մեջ զինվորական համազգեստ կա: Շշմելու է, այդպիսի լվացք գոյություն չունի, որ զինվորական համազգեստ կախած չլինի, նույնիսկ Ստեփանակերտի մեջ է այդպես, եթե տեսնում ես լվացք, եթե անգամ զինվորական համազգեստ չկա, ինչ-որ մի մաս կտեսնես այդ համազգեստից կախված: Այնտեղ իրավիճակը լրիվ այլ է, այնտեղ բոլորը զինվորներ են ՝սկսած 10-12 տարեկանից: Վստահ եմ, որ եկել են այնպիսի ժամանակներ, որ արտոնյալներ ու ոչ արտոնյալներ չեն լինի, թշնամին արտոնյալների չի նայում… »:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Արա Նախշքարյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Tigran says:

    Հիմարություն, ասացեք խնդրեմ որքան գումար եք վերցրել այս լուրը տեղադրելու համար։ Պարզապես մարդ պետք է հիմար լինի, որ 60% աղքատություն ունեցող երկրի 90%-ին ապահովված անվանի։ Ենթատողը կարծում եմ սրան էր ուղղված։ Գովազդում եք պաշտոնյաներին))) ինչպիսի հիմարություն…

  2. Արա says:

    Կարող էիր մինչեւ գրելը մտածել Տիգրան ջան։ Իմ խոսքը հենց դա է, որ ով ասաց թե 90% ը ապահովված են եւ են 10 % անապահովին են տարել։

  3. Արա says:

    Իսկ փողը կարող է քեզ տան հետաքրքիր ու սուր մեկնաբանություն անելու համար․․․ ցավոք ինձ ճանաչողները վստահ են որ ես փողի մեռած չեմ ու հանուն հարստության ոչ մեկի գովքը չեմ անում

  4. Կիրօ Գարակէօզեան says:

    “Յարգելի” Տիգրան, դուն քու կեանքէն հինգ վայրկեան զուր տեղը վատնեցիր՝ գրելով քու անհեդեդ մեկնաբանութիւնը. Հինգ վայրկեան, որ կարող էիր ազգաշէն մի բան ընէիր։
    Դրամ վերցելու մէջ կը զրպարտես մէկու մը, որ տարիներէ ի վեր իր լոյս ընծայած պլոկին մէջ Ո՛Չ իսկ մէկ գովացդ ծանուցած է։
    Ամտեղի մարդ մի զրպարտեր, եթէ ունիս քննադատութիւններ, ապա անոնք ըլլան շինիչ եւ կառուցողական մեզ բոլորիս համար։
    Մեր արդէն իսկ քիչ ունեցածը չքանդենք, այլ կառոյցին վրայ քար մը աւելցնեմք, ապա թէ ոչ՝ մենք մեր գերեզմանին վրայ քար ը դնենք եւ մենք զմեզ կը գերեզմանենք։
    Հետեւաբար Տիգրան՝ գնա եւ ազգին համար պիտանի մի բան ըրէ։
    Եւ… մի փորձեր զիս երկխօսութեան տանիլ, որովհետեւ յառաջիկայ հաւանական քու պատատխանները կամ մեկնաբանութիւնները անպատասխան կը թողում։

    հ.գ.
    – – –
    յաւելեալ ժամանակ չունիմ քեզ համար վատնելու, շարունակենք մեր համեստ՝ ազգաշէն գործը։

  5. Yepraksia says:

    Իսկ ով կարող է երբևէ կասկածել արցախցու քաջության վրա: Ինչպես նշել ես Արա ջան, այնտեղ զինվոր են մեծ ու փոքր, կին թե տղամարդ, ապահով , թե անապահով: Իսկ դա ինձ համար անժխտելի է , եթե քո նման մարդն է այն փաստում: Քեզ ճանաչելով ,անվերապահորեն հավատում եմ ու վստահում յուրաքանչյուր խոսքիդ….

  6. Արմինե says:

    Այն մարդը, որ հայրենիքը չի գերադասի վեր ամեն ինչից նույնքան այլանդակ է, որքան թուրքը: Մենք բոլորս հայրենիքի զինվոր ենք, դա ամեն հայի նվիրական պարտքն է և գործը: Պահպանենք մեր պատքի զգացումը հայրենիքի հանդեպ: Կեցցես Արա Նախշքարյան ազնիվ ավյունիդ, պարտքի զգացումիդ համար:Իսկ հարգելի Տիգրան կարծում եմ արդար և հարիր չէ, ուղղակի առանց ճանաչելու մարդուն, նման տեսակետ արտահայտել : Պարզապես ինձ լավ չէի զգա եթե անտարբեր վերաբերեի ասվածին: Արան անձնվիրաբար նվիրված է հայրենիքին, մատաղ սրդի դաստիարկությանը: Ապրիլյան առաջին օրից մեկնել է նվիրական պարտքը կատարելու, որը չեք բացառի, արդեն հերոսություն է:Գոնե չվարկաբեկենք նրանց, ովքեր արժանի չեն դրան:Եթե զոհվեր հերոս կլիներ չէ?, եկեք գնահատենք նաև ողջերի արածները: Կարծում եմ չեք հայտնի տեսակետ, որ ես էլ եմ փող վերցրել:Որևէ մեկին աշակերտել ինձ թույլ չեմ տա, սակայն գնահատելը մարդու ամենալավ հատկություն է: Եկեք տարբերեք սև սպիտակից: Հարգանքներս:

  7. «…ինձ ոչ մեկը չի կարող ճիշտ հակառակը պնդել, ապացուցել, որ Հայաստանից 90 տոկոսը ապահովված են, որ մնացած 10 տոկոս անաապահով խավին են տարել դիրքեր, չկա նման բան: Նույնիսկ 50/50 տարբերակը չկա այս պարագայում, Հայաստանում ժողովրդի գերակշիռ մասը անապահով է, բնականաբար ինչ-որ մեկը պետք է բարձրանա դիրք, այսինքն` խնդիրն այն չէ, թե ինչո՞ւ իմ տղան ու ոչ քո տղան, խնդիրն այլ է. սոցիալական իրավիճակն այսօր չոքել է բոլորիս դուռը, «մի տնից չենք, մի հալից ենք» կարգախոսը կարծես հրամայական է»:

    Տիգրան,խորհուրդ կտայի նորից կարդալ,հայերեն է……,ոչ թե մարդուն առանց ճանաչել զրպարտել,Արա Նախշքարյանն հայի այն տեսակը չէ,որ գումարի դիմաց կարծիք հայտնի,կամ էլ համացանցային «հերոս» հռչակի իրեն:
    Ոչ մի տարօրինակ կամ անհավանական բան չեմ տեսնում,այն փաստի մեջ,որ առաջնագծում կարող են և պաշտոնյաների երեխաներ լինել,և շնորհակալություն Արա Նախշքարյանին տեղեկության համար: Մանավանդ ԼՂՀ պաշտոնյաների զավակների ու ազգականների առաջնագծում գտնվելու հանգամանքը առանց ասելու էլ կարծում եմ պարզ է,ցանկացած նախապաշարմունքներից զերծ մարդու համար,իսկ-որ ՀՀ-ում կան պաշտոնյաներ,որոնց ազգականները կարող են առաջնագծում լինել,ևս սպասելի էր և ուրախ եմ,որ Արա Նախշքարյանը փաստեց այդ իրողությունը:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031