Լրահոս
Օրվա լրահոսը

Ռումինիայի և Մոլդովայի հայ գործարարների տնտեսական ֆորում Ռումինիայի Յաշ քաղաքում

Մայիս 20,2016 18:00

Մայիսի 19-ին Ռումինիայի Յաշ քաղաքում առաջին անգամ տեղի ունեցավ Ռումինիայի և Մոլդովայի Հանրապետության գործարարների տնտեսական ֆորում, որը կազկակերպվել էր Ռումինիայի Հայոց միության, Մոլդովայի հայ համայնքի և «Միքայել Նորատունկյան հաստատության» համատեղ ջանքերով:

Ֆորումին տեսաուղերձ էր հղել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Բացման խոսքով հանդես եկան Յաշի պրեֆեկտ Մարիան Գրիգորաշը, Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, Յաշի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Պաուլ Բուտնարիուն, Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, Մոլդովայի հայ համայնքի նախագահ Արթուր Ավանյանը, «Միքայել Նորատունկյան հաստատության» նախագահ Ռադու Աունեանուն և Մոլդովայում ՀՀ պատվո հյուպատոս Թաթուլ Դավոյանը:

Այնուհետև երկու երկրների հայ, ռումին և մոլդավ գործարարները ներկայացրեցին իրենց արտադրանքները և ծառայությունները, միմյանց շուկա մուտք գործելու հնարավորությունները՝ միաժամանակ ցանկություն հայտնելով ամրապնդելու Հայաստանի հետ գործարար կապերը: Այս առումով կարևորվեցին ինչպես եվրոպական ուղղությունը, այնպես էլ եվրասիական շուկայի հնարավորությունները: Ֆորումի մասնակիցները որոշեցին նման բնույթի միջոցառումները դարձնել պարբերական և հաջորդ ֆորումներին հրավիրել նաև հարևան երկրների հայ գործարարներին:

Ֆորումի շրջանակներում Վարուժան Ոսկանյանը և Արթուր Ավանյանը Համագործակցության հուշագիր ստորագրեցին Ռումինիայի Հայոց միության և Մոլդովայի հայ համայնքի միջև, որի հիմնական նպատակն է անհրաժեշտ պայմաններ ստեղծել և միմյանց աջակցել հայ համայնքների զարգացման, հայապահպանության տարբեր ծրագրերի իրականացման, ինչպես նաև առևտրատնտեսական կապերի խրախուսման ուղղությամբ:

Նույն օրը՝ առավոտյան, դեսպան Համլետ Գասպարյանը, ՌՀՄ նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանի ուղեկցությամբ, հանդիպեց Յաշի պրեֆեկտ Մարիան Գրիգորաշի և Յաշի քաղաքապետ Միհայ Կիրիկայի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Ռումինիայի միջև ապակենտրոնացած մակարդակով կապերի ընդլայնման հնարավորությունները` հաշվի առնելով արդեն ձևավորված փորձը և հայ համայնքի դերը:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031