Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ազատ գետի ջուրը՝ վարչապետի այգիների՞ն. Գառնու ճանապարհը փակ կմնա. «Ա1+» (տեսանյութ)

Մայիս 20,2016 17:57

Գառնու տաճարը տեսնելու համար զբոսաշրջիկները այսօր ստիպված էին ճանապարհն անցնել առանց մեքենաների։ Գառնու ձորում խողովակների անցկացման աշխատանքները դադարեցնելու պահանջով գյուղացիները փակել էին գյուղի գլխավոր ճանապարհը. «Էսօր Գառնի այգիները, 100-200 հեկտարով հողերը անջրդի է մնացել, մարդիկ ստեղից ջուրն են տանում»,- ասում է գյուղացիներից մեկը։

Արդեն երեք օր է՝ վերսկսվել է Ազատ գետի ջրերը խողովակներով Արարատի մարզ հասցնելու աշխատանքները։ Նախատեսվում է ամառվա ամիսներին այդ գետից վերցնել 950 լիտր վայրկյան ջուր։ Բնապահպան Լևոն Գալստյանը նշում է.

«Եթե այդքան ջուրը դու այդ ավազանից վերցնես, այս տարածքում չի մնա այն քանակության ջուր, որը բավականացնի և գետի էկոհամակարգի պահպանման համար, և կիրճի կենսաբազմազանության, գոյության, և Խոսրովի արգելոցի նորմալ գոյության համար»։

Գառնեցիները պնդում են՝ այդ ջուրն առաջին հերթին իրենց է անհրաժեշտ։

«Հողը չորացնում են, արոտավայրը կտրվում է, ինչո՞վ ապրի էս ժողովուրդը։ Տանում են իրենց համար բիզնես ապահովեն, չեն ասում այսօր կենդանի ժողովուրդը մեռնում է»։

Գառնեցիները բազմիցս են դիմել կառավարությանը՝ այս ծրագիրը կասեցնելու պահանջով։ Բայց քանի որ, ըստ նրանց, վարչապետ Հովիկ Աբրահամյանն այս հարցում շահ ունի, խնդիրը լուծում չի ստանում։

«Ծրագիրը վարչապետինն է, Նարեկ գյուղում ունի 200 հեկտար խնձորի այգի, էդ խնձորի այգին ոռոգման համար ա տանում»

 

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031