Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Հակոբյան. 153 անձանց վարորդական վկայական ճանաչվել է անվավեր

Մայիս 20,2016 17:22

Ազգային ժողովում մայիսի 20-ին «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման օրենսդրական եւ իրավակիրառ հիմնախնդիրները» թեմայով լսումների ընթացքում ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայության պետ Արմեն Հակոբյանը նշեց, որ կա օրենսդրական բաց հոգեկան հիվանդություններ ունեցող անձանց, թմրամոլներին վարորդական վկայականների տրման, հետագայում դրանց փոփոխության հետ կապված:

«Այսօր մենք մեր իսկ նախաձեռնությամբ կատարում ենք անձանց համադրում, որոնք վարորդական վկայականը ստանալուց հետո հաշվառվել են կա՛մ որպես հոգեկան հիվանդ, կա՛մ թմրամոլ: Ինչպես գիտեք վարորդական իրավունքի վկայականը տրվում է տաս տարի ժամկետով, եւ եթե դրանից կես տարի կամ մեկ տարի հետո անձը հաշվառվում է որպես թմրամոլ կամ հոգեկան հիվանդ մնացած 9 կամ 9.5 տարիների ընթացքում նա ունենում է վարորդական վկայական: Ներկա պահին կառավարությունում քննարկվում է որոշման նախագիծ, որպեսզի այս տվյալները փոխանակվեն առողջապահության նախարարության հետ միասնական բազայում, որպեսզի մենք հնարավորություն ունենանք տվյալ անձանց զրկել վարորդական իրավունքից»,- ասաց նա:

Արմեն Հակոբյանը հայտնեց, որ ներկա պահին հայտնաբերել են 153 անձանց, որոնք վարորդական իրավունք ստանալուց հետո հաշվառվել են որպես հոգեկան հիվանդություն ունեցող անձ կամ թմրամոլ. «Բոլոր վարորդական իրավունքները ճանաչվել են անվավեր, եւ ներկայումս գործընթաց է գնում ոստիկանության տարածքային մարմինների միջոցով նրանցից վերցնում ենք: Ինքը հեշտ գործընթաց չէ, որովհետեւ երբեմն գիտակցելով հետեւանքները հայտարարում են, որ կորցրել են: Մեծ մասն արդեն առգրավվել են, տվյալ անձինք չունեն վարորդական իրավունքի վկայական, բայց սա խնդիր է, որը օրենսդրական կարգավորում է պահանջում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031