Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի հեռավոր, սահմանամերձ Բարեկամավան գյուղի միջնակարգ դպրոցն այս տարի ունի 2 շրջանավարտ: Բարեկամավանից տեղեկացանք, որ նոր ուսումնական տարում գյուղի դպրոցում առաջին դասարանցի չի լինի:
1970-կան թվականների կեսերին Բարեկամավանի ութամյա դպրոցում սովորում էր 330 աշակերտ: Հայաստանի անկախացումից հետո սահմանամերձ գյուղից մեծ չափերով արտագաղթ է եղել:
Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Բերքաբեր համայնքի ղեկավար Արթուր Մադաթյանից իմացանք, որ այս տարի գյուղի միջնակարգ դպրոցը կունենա 2 շրջանավարտ: Նրան հարցրինք, թե աշնանը դպրոցում քանի՞ առաջին դասարանցի կլինի: Գյուղապետը դժվարացավ թիվ հայտնել, ասելով, որ դա կախված է սահմանագծում տիրող իրավիճակից:
Կարդացեք նաև
Նա հավելեց, որ չնայած սահմանային վիճակին, սոցիալական դժվարին դրությանը՝ բերքաբերցիներն ամուր են կանգնած հայրենի հողի վրա:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ