Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Արսենյան. Տեխզննությունը որոշ դեպքերում կրում է ձեւական բնույթ

Մայիս 20,2016 17:03

Ազգային ժողովում մայիսի 20-ին «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման օրենսդրական եւ իրավակիրառ հիմնախնդիրները» թեմայով լսումների ընթացքում տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Արամ Արսենյանը նախարարությանը վերապահված գործառույթներից առանձնացրեց տրանսպորտային միջոցների տեխզննությունը:

«Տեխզննությունը մեր նախարարությունում եւ ընդհանրապես մեր հանրապետությունում ինքնանպատակ չէ: Առաջին հերթին՝ մենք Վիեննայի կոնվենցիայի անդամ ենք, որը ստորագրվել է 1968 թվականին, որի անդամներ են 74 երկիր: Մենք այդ կոնվենցիան Սովետական Միության կազմում ենք ստորագրել, որը թարմացրել ենք 2006 թվականին»,- ասաց նա:

Մեջբերելով տրանսպորտային միջոցների տեխզննության կարգը՝ Արամ Արսենյանը նկատեց նաեւ, որ տեխզննությունը որոշ դեպքերում կրում է ձեւական բնույթ, քանի որ տեխնիկական զննության կտրոնը բանկերից ձեռք բերելուց հետո տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ տիրապետողը տրանսպորտային միջոցը չի ներկայացնում տեխնիկական զննության: Այսինքն՝ փաստացի չի ստուգվում տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակը, որը իր հերթին բերում է տրանսպորտային միջոցի տեխնիկապես անսարք վիճակում շահագործմանը:

Արամ Արսենյանը ներկայացրեց խնդրի լուծման երկու եղանակ՝ սահմանել վարչական պատասխանատվություն տրանսպորտային միջոցների սեփականատերերի, օգտագործողների կամ տիրապետողների նկատմամբ՝ տրանսպորտային միջոցը առանց տեխնիկական զննության ներկայացնելու եւ շահագործելու համար: Եվ բարձրացնել տեխնիկական զննության կայանների նկատմամբ վերահսկողությունը՝ սահմանելով վարչական պատասխանատվություն օրենսդրությամբ սահմանված կարգով՝ տեխնիկական զննություն չանցկացնելու համար:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031