Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի պատռված դեմքն ու դրոշը

Մայիս 20,2016 16:17

Սոցցանցերում մայիսի 19-ին հրապարակվել է Ադրբեջանի հերթական պատռված դրոշի լուսանկարը, որը քննարկումների առիթ է դարձել:

ashot-movsisyan

Aravot.am-ն ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանից հետաքրքրվեց, թե որտե՞ղ է բարձրացված լուսանկարում պատկերված պատռված դրոշը: «Ադրբեջանի նախագահի նախաձեռնությամբ 2010թ. Բաքվում բացվեց «Պետական դրոշի հրապարակը», որտեղ էլ գտնվում է այս դրոշը, որի սյունը համարվում է աշխարհում ամենաբարձրը։ Ադրբեջանում այսօր էլ հաճախ են սիրում կրկնել, որ աշխարհի ամենաբարձր դրոշասյունը կառուցվել է Բաքվում։ Բաքվի նման քաղաքում, որտեղ միշտ քամի է, այսպիսի բան կառուցելը և մեծ դրոշ կախելը անմտություն էր, քանի որ կախվելուց հետո այն միանգամից պատռվեց և «ծանր վիճակի մեջ դրեց» ադրբեջանցիներին։ Այդպիսի մի դեպք էլ տեղի ունեցավ երեկ, երբ Ադրբեջանի Հանրապետության պետական դրոշը կրկին պատռվեց։ Իհարկե, այս ամենի մասին որևէ հայտարարություն չեղավ, իշխանամետ ոչ մի լրատվամիջոց, բնականաբար, չանդրադարձավ դրան»,-ասաց Աշոտ Մովսիսյանը:

Նա տեղեկացրեց, որ պատռված դրոշի լուսանկարը նախ հայտնվել է «ֆեյսբուքյան» էջերից մեկում, ինչը խիստ զայրացրել է ադրբեջանցի օգտատերերին, որոնք էլ այդ էջի օգտատիրոջից պահանջել են հեռացնել լուսանկարը. «Ադրբեջանցիները չվարանեցին և լուսանկարի` համացանցում հայտնվելու մեջ ևս հայկական հետքեր տեսան, հրապարակող օգտատիրոջն անվանում էին «հայ», «հայրենիքի դավաճան» և այլն։ Կան մարդիկ, որ միջադեպի համար մեղադրում են իշխանությանը, սակայն նրանք մեծ թիվ չեն կազմում։ Այսինքն, ի՞նչ է ստացվում. եթե Ադրբեջանում ոմանք խոսում են նրա մասին, ինչն իշխանական մամուլն ու պաշտոնյաներն ուղղակի չեն հայտնում, ապա համարվում են հայերի օգտին աշխատող դավաճաններ»:

drosh_adr 2

Մեր զրուցակիցը նաեւ նշեց, որ ժամանակին համացանցում հայտնվել էր մի տեսանյութ, որում Ադրբեջանի Հանրապետության «եռագույնը» կախվել էր փողոցում տեղադրված աղբամանների հարևանությամբ։ Ադրբեջանագետը նկատեց, որ Բաքվի քարոզչամեքենան «դրոշակ» է դարձրել Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության (1918-1920թթ) հիմնադիր Մեմեդ Էմին Ռասուլզադենի խոսքը, թե «մեկ անգամ բարձրացված դրոշը այլևս չի իջնի»: Մովսիսյանը նկատեց, որ տվյալ խոսքը պարունակում է զավթողականության գաղափարը, որը սկիզբ է առել «Ադրբեջան» անվամբ պետության ստեղծումից ի վեր. «Ադրբեջանցիները, կեղծելով պատմությունը, ցամաքային բոլոր հարևանների նկատմամբ ունեն տարածքային նկրտումներ, թեև պաշտոնական ամենաբարձր մակարդակով այն ուղղվում է միայն հայկական կողմի դեմ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031