Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՊԿ ակադեմիայի շինարարության թույլտվության ժամկետը լրացել է, սակայն շինարարական աշխատանքները շարունակվում են

Մայիս 20,2016 15:54

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ակադեմիա» հիմնադրամի (այսուհետև՝ Հիմնադրամ) կողմից թիվ 01/18-18833-413 շինարարության թույլտվության համաձայն կառուցվում է բազմահարկանի շենք:

Նախ հարկ եմ համարում նշել, որ Երևանի քաղաքապետարանի կողմից 19.05.2016թ. ինձ տրամադրված շինարարության թույլտվությունից պարզվեց, որ թիվ 01/18-18833-413 շինարարության թույլտվության ժամկետը 05.05.2016թ. լրացել է, սակայն շինարարական աշխատանքները շարունակվում են:

Ավելին շինարարության թույլտվությունը տրամադրվել է Կենտրոն վարչական շրջան, Մ. Հերացու փող., հ 2 շենքի վերակառուցման և բարեկարգման աշխատանքների կատարման համար, այն ինչ այնտեղ իրականացվում է լրիվ նորակառույց շենքի շինարարություն և նախկին դպրոցի շենքը հիմնահատակ քանդվել է:

Գտնում եմ, որ նախ ներկայումս շինարարությունն իրականացվում է ապօրինի, քանի որ 05.05.2016թ. շինարարության թույլտվության ժամկետը լրացել է և այն մինչ օրս չի երկարացվել:

Երկրորդ. Կենտրոն վարչական շրջան, Մ. Հերացու փող., հ 2 շենքի շինարարությունն իրականացվել և իրականացվում է նախագծային փաստաթղթերի ակնհայտ շեղումներով, չհաշված այն, որ այդ շենքի կառուցումով խախտվում է նաև հարևան շինության սեփականատիրոջ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքը:

Ամբողջ վերոգրյալը հաշվի առնելով, խնդրում եմ՝ աջակցել բողոքիս ձայնը լսելի դարձնելու համար:

Կից ներկայացնում եմ Երևանի քաղաքապետարանի կողմից 19.05.2016թ. տրամադրած շինթույլտվության պատճենը:

HAPK akademia

Դիմող՝   Կարեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031