Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նոր արագաչափեր են բերելու. Պարզվում է՝ մարդիկ խնդրում են, որ արագաչափ տեղադրեն (Տեսանյութ)

Մայիս 20,2016 15:47

Ճանապարհային ոստիկանության պետ Արմեն Հակոբյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ նոր արագաչափերի անհրաժեշտություն է տեսնում:

Հարցին՝ ինչքանո՞վ եք ավելացնելու դրանց քանակը, նա պատասխանեց՝ ինչքան անհրաժեշտություն լինի, այդքան էլ կավելացնենք: Ասաց, որ արագաչափերը շատացնելու են:

Հարցին՝ դուք չգիտե՞ք, որ հանրությունը համատարած դժգոհ է տեսախցիկներից, արագաչափերից՝ նա պատասխանեց. «Արագաչափերից օբյեկտիվ որեւէ դժգոհություն չկա հանրության շրջանակներում: Ես ձեզ կարող եմ մատնանշել հարյուրավոր, նույնիսկ հազարավոր դիմումներ, երբ հանրությունը, համայնքի ղեկավարները իրենք են դիմում, խնդրում են ուղղակի, որ այստեղ տեղադրեք արագաչափ»:

Մեր դիտարկմանը, որ առաջարկ է հնչում ԱԺ-ում, որ այդ տեսախցիկները ուղարկեք բանակ՝ սահմանի վրա՝ Արմեն Հակոբյանը հեգնեց. «Հեսա, ԱԺ-ում եք, ներկայացրեք ձեր առաջարկությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031