Լրահոս
Օրվա լրահոսը

Բիոտեռորիզմի վտանգը միշտ էլ կա (Տեսանյութ)

Մայիս 20,2016 15:35

Aravot.am-ի այն հարցին, թե դեղ ներկրողները պարբերաբար դժգոհություն էին հայտնում մաքսային պահեստում դեղի պահպանման պայմաններից` նշելով, որ մինչ մաքսազերծվելը դեղի համար չի ապահովվում պատշաճ պայմաններ, լուծվե՞լ է արդյոք այդ հարցը, «Դեղարտադրողների եւ ներմուծողների» (ԴԱՆ) միության նախագահ Սամվել Զաքարյանն ասաց, որ պայմանները վատ չեն. «Ուղղակի կա ծրագիր ավելի լավ, միջազգային չափանիշներին համապատասխան մաքսային պահեստներ կառուցելու: Այդքան էլ տեղյակ չեմ ինչ փուլում է, բայց գիտեմ, որ աշխատանքները սկսվել են»:

 

Մեր այն հարցին, թե 3-4 տարի առաջ դեղերի շուկան ազատականացվեց, այսինքն` դեղ ներկրողները կարող էին դեղ ներկրել ոչ միայն ուղիղ արտադրողից. այլեւ` երրորդ ձեռքից, այսպես ասած` հոլդերներից, ինչը մի շարք մասնագետների շրջանում դժգոհություն առաջացրեց, որ հայաստանյան դեղերի շուկան կլցվի կեղծ ու անորակ դեղերով, այս առնչությամբ մտահոգություն ուներ նաեւ ԴԱՆ միությունը, ներկայումս ինչ վիճակ է դեղերի շուկայում, Սամվել Զաքարյանն ասաց, որ բիոտեռորիզմի վտանգը կար եւ հիմի էլ առկա է:

«Օրենքը թղթի վրա գրված է, միջազգային չափանիշներին համապատասխան, բայց, գրված է` թույլատրվում է այսինչ դեպքերում, չի թույլատրվում, եթե…ու այդ եթեների շարքն է, որ անհասկանալի է` ինչ կարգով, որ դեպքերում կարող են մերժվել: Ժամանակը ցույց տվեց, որ այո, զուգահեռ ներմուծման դեպքում, ինչպես Վրաստանի օրինակն է, առողջ մրցակցություն կարող է ստեղծվել եւ ներմուծողներն իրենք կարող են գտնել ավելի էժան եւ, նույնիսկ, չլինելով էքսկլյուզիվ դիստրիբյուտոր Հայաստանում, բերեն եւ վաճառեն նրանց արտադրանքը»:

Ըստ միության նախագահի, վտանգներ էլ կան` բիոտեռորիզմի, չգրանցված, կեղծ դեղերի թափանցման. «Որովհետեւ մոնիտորինգը, որը շատ խիստ է արվում դեղերի դեպքում, կարող է այս քանակի դեպքում փորձագետների քանակն, ուղղակի, չհերիքեր»:

Սամվել Զաքարյանի խոսքերով, վերջին տարիների ընթացքում նույնիսկ պարզվեց, որ թույլտվության, օրենքի փոփոխության դեպքում դեռ կան անհամապատասխանող դրույթներ հին օրենքում եւ թե հարակից օրենքներում, որոնք առնչվում են դեղերի մասին օրենքին, որոնք թույլ են տալիս արգելել նրանց ներմուծումը. «Դեղերի մասին նոր օրենքում արդեն հստակեցված է զուգահեռ ներմուծման որոշ հարցեր, սակայն կան բաց կետեր, որոնք կարող են կամայական ձեւով ներկայացվել»:

Սամվել Զաքարյանի խոսքի շարունակությունը ` տեսանյութում

 Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031