Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Չմշակվող եւ ամայի տարածքներ էին». Վահրամ Բաղդասարյանը՝ կորցրած 800 հա-ի մասին

Մայիս 20,2016 14:36

Եթե դա հետ վերցնեինք, դրանից ինչ կկորցնեինք մենք: Ինձ թվում է, դրան պետք չի այդպիսի մեծ նշանակություն տալ: Եթե անհրաժեշտություն լինի, ես բացահայտ հայտարարում եմ՝ այդ ամեն ինչը հետ վերադարձնելը 1-2 օրվա խնդիր էր, բայց դրա հետեւանքները շատ ծանր կարող էին լինել:

Համաձա՞յն եք, որ վերջին 22 տարում առաջին անգամ հայկական կողմը հող կորցրեց: Այսօր այս հարցին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսպիսի պատասխան տվեց. «Նաեւ համաձայն եմ, որ վերջին հազարամյակների ընթացքում առաջին անգամ հայկական կողմը հող ձեռք բերեց: Այդ հող կորցնելը մի քիչ վերացական հասկացողություն է: Պետք է խոսենք՝ ի՞նչ կորցրեց եւ եթե չկորցներ ի՞նչ կշահեր դրանից: Եթե դա հետ վերցնեինք, դրանից ինչ կկորցնեինք մենք: Ինձ թվում է, դրան պետք չի այդպիսի մեծ նշանակություն տալ: Եթե անհրաժեշտություն լինի, ես բացահայտ հայտարարում եմ՝ այդ ամեն ինչը հետ վերադարձնելը 1-2 օրվա խնդիր էր, բայց դրա հետեւանքները շատ ծանր կարող էր լինել: Եվ այդ հողը, որի մասին խոսում ենք, ռազմավարական նշանակություն չունեցող հող էր՝ չմշակվող եւ ամայի տարածքներ: Պետք չի ծանրանալ այդ խնդրի վրա»:

Հարցին՝ բայց դրա պատճառով է, չէ՞, որ թալիշցիները չեն կարողանում վերադառնալ՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Անկախ այդ պայմաններից, եթե այդ իրավիճակը սրվել է, թալիշցիները, միեւնույն է, նույնիսկ եթե կամք չլիներ հրադադարի պահպանման, նորից այդ վտանգը լինելու էր: Եթե այն ճանապարհը, որը որդեգրել է Մինսկի խմբի համանախագահների եւ հայկական կողմի կողմից, եթե այդ հարցը կարգավորվի, ինձ թվում է, եւ թալիշցիների խնդիրը կլուծվի, եւ երկու երկրների ժողովուրդների խնդիրը: Եթե այդ կամքը չլինի, անկախ նրանից՝ այդ մի քանի մետր հողը տվել ենք, թե չէ՝ թալիշցիները որեւէ անգամ չէին կարող հանգիստ լինել»:

Aravot.am-ի հարցին՝ Դուք այդպես ներկայացնում եք, թե այդ 800 հա-ն որեւէ նշանակություն չունի, անմշակ հողեր են, բայց այդ 800 հա-ի պատճառով չի՞, որ ոչ միայն Թալիշը, այլեւ Մարտակերտն է գտնվում իրենց նշանառության տակ՝ նա պատասխանեց. «Կարող ենք ասել, որ այդ 800 հա-ն շատ նշանակալի է, բայց մենք պետք է համեմատենք՝ այդ 800 հա-ն ի՞նչ արժե զոհերի քանակով: Եթե ասում եք, որ Մարտակերտը նշանառության տակ է, ներկա զինանոցի պայմաններում Մարտակերտը եւ Թալիշը միշտ էլ նշանառության տակ են եղել: Ձեզ թվում է, որ ադրբեջանցիները չունե՞ն այդ տարածքներն ու հողերը, որոնք մեր նշանառության տակ են: Մենք նպատակ չունենք պատերազմի, որպեսզի մտածենք նշանառության մասին, թե որ գյուղերն են նշանառության տակ»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Խեղճ Հայաստան,խեղճ Հայաստան……

  2. Էս անձի ծնողների գերեզմանը մշակվո՞ւմ է արդյոք:

  3. Նունե says:

    Հետևանքների մասին եք մտածում? Հետևանքների մասին մտածողը չի թալանում ժողովրդին, պետությանը: Հետևանքների մասին մտածողը ազգային շահը վեր է դասում իր անձնական շահից: Հետևանքների մասին մտածողը իր հայրենիքում շրջում է առանց бронежилет-ի և առանց թիկնապահերի:

  4. Արշակ says:

    Հրաշալի մոտեցում է: Քանի որ հիմա հայ գյուղացին քիչ միջոցներ ունի հող մշակելու, շատերը նախընտրում են հայրենի հողն անմշակ թողնել, որովհետև քիչ եկամտաբեր է, և վաստակել արտագնա աշխատանքով՝ մի քանի հոգս ավել լուծելու համար, Հայաստանում մեծ չափով անմշակ մնացած հողեր կան: Այնպես որ էլ ցավ չենք զգա հայրենիք կորցնելուց:

  5. Տիգրան says:

    Բայց ով ա էդ բաղդասարյանը, որ իրան լսում եք…ասենք, ի՞նչ ենք կարծում, ի՞նչ ասի, որ հավանենք…

  6. ընթերցող says:

    Դամքյաշի գործը որն ա, ուստեն ինչ փչի ձայնը պահեն …

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031