2016թ. մայիսի 20-ին Սոչիում մեկնարկած Ռուսաստան-ՀԱԱՊԱ գագաթաժողովի շրջանակներում Ռուսաստանի այդ քաղաքում են հավաքվել Հարավ-արևելյան պետությունների ասոցիացիայի (ՀԱԱՊԱ) անդամ 10 պետությունների առաջնորդները։
ԵՏՄ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը նույնպես մասնակցել է Սոչիում ընթացող Ռուսաստան-ՀԱԱՊԱ (Հարավ-արևելյան պետությունների ասոցիացիա) գործնական ֆորումի աշխատանքներին։
ՀԱԱՊԱ գլխավոր քարտուղար Լե Լիոնգ Մինը հայտարարել է, որ ԵՏՄ-ն և ՀԱԱՊԱ-ն հիանալի հնարավորություն ունեն զարգացնել այս կազմակերպությունների միջև ապրանքաշրջանառությունը, առևտուրն ու ներդրումները։
Իր խոսքում ԵՏՄ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն ասել է, որ Հարավ-արևելյան պետությունների ասոցիացիան նպատակամղված է խորացնել ինտեգրացիոն գործընթացները։ Այս իմաստով վերը նշված կազմակերպությունը կրկնում է Եվրասիական տնտեսական համագործակցության անդամ 5 պետությունների անցած ճանապարհը։ Տիգրան Սարգսյանը կողմ է արտահայտվել ԵՏՄ-ՀԱԱՊԱ կազմակերպությունների միջև հնարավոր համագործակցությանը. «ԵՏՄ-ի եւ ՀԱԱՊԱ-ի միջև համագործակցության հարցը հասունացել է, և մենք պետք է կողմնորոշվենք համագործակցության ձևաչափի վերաբերյալ»։
Կարդացեք նաև
Տիգրան Սարգսյանն իր խոսքում նշել է նաև, որ տարածաշրջանային տնտեսական միավորումներն այսօր չունեն որևէ այլընտրանք։