Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Այո, մի քանի դիրքեր իրենք վերցրել են, բայց գյուղ չի վերցվել». Ռուստամյանը՝ 800 հա-ի մասին

Մայիս 20,2016 13:55

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ըստ Զարուհի Փոստանջյանի, որքան էլ փորձում են քառօրյա պատերազմում կորցրած 800 հա տարածքը ներկայացնել՝ որպես ոչ նշանակալի, բայց ակնհայտ է, որ Թալիշը դրա պատճառով հայտնվել է Ադրբեջանի նշանառության տակ, Մարտակերտն անվտանգ չէ, մենք փաստորեն գյուղ ենք կորցրել, համաձա՞յն եք դրա հետ:

Նա պատասխանեց. «Շփման գիծն անընդհատ փոխվել է եւ դեռ կարող է փոխվել: Էդ գիծը տվյալ պահի վրա պետք չի ֆիքսել, դա փոփոխական եղել է եւ կլինի: Այո, մի քանի դիրքեր իրենք վերցրել են, բայց գյուղ չի վերցվել: Եթե չի բնակեցված, անվտանգության պատճառով չի բնակեցված: Որպես բնակավայր՝ իրենք ոչ մի բնակավայր էլ չեն կարողացել վերցնել: Իհարկե, պատերազմական գործողությունները կանգնեցվել են, հրադադարը հաստատվել է իրենց իսկ խնդրանքով: Այստեղ էլ կարելի է մտածել, թե մենք ինչու եւս մեկ անգամ համաձայնեցինք իրենց խնդրանքին: Մենք պարզապես հարգել ենք այդ պայմանավորվածությունը, բայց ինչի՞ են նրանք գնացել այդ զինադադարին ու խնդրել, որովհետեւ շատ լավ գիտեին, որ շփման գիծը նորից կարող է տեղաշարժվել եւ իրենց ոչ օգուտ դաշտում հայտնվել: Դրա համար իրենք կանխարգելիչ քայլ են կատարել»:

Ըստ Արմեն Ռուստամյանի, այնպես չի, որ իրենք փորձում են ներկայացնել ամբողջ Ադրբեջանին, թե իրենք հաղթել են, հաջողել են պատերազմում. «Իրականությունն այն է, որ իրենց բլից-կրիգն ամբողջությամբ ֆիասկոյի է ենթարկվել, որովհետեւ ռազմական գործից քիչ թե շատ հասկացող մարդը գիտի՝ այն ռեսուրսները, որ իրենք դրել են եւ այն կորուստները, որ ունեցան, եթե անգամ հաղթանակի մասին են խոսում, դա պյուրոսյան հաղթանակ է: Կորցրել են ավելին, քան մտածել են ստանալ: Ֆիքսել, որ իրենք տարածքներ են գրավել՝ ճիշտ չի»:

Հարցին՝ Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ հայ ժողովրդի համար թիվ մեկ սպառնալիքը նախագահ Սերժ Սարգսյանն է, քանի որ հայտարարեց, որ կորցրած տարածքները՝ 800 հեկտարը որեւէ նշանակություն չունի՝ Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Ո՞վ կարա ռիսկ անի Զարուհի Փոստանջյանի հայտարարությունները մեկնաբանի: Անշնորհակալ գործ է, որովհետեւ վաղը նա կարող է ուրիշ հայտարարություն անի, դրա հետքերով գնալն անհնար է»:

Արմեն Ռուստամյանն ասաց, որ մենք էլ ենք ադրբեջանական այլ տարածքներ վերցրել մեր հսկողության տակ: Որ դնենք թվաբանություն անենք՝ բոլորովին այլ թվեր կարող ենք ստանալ:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031