Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մի թիզ հող անգամ Ադրբեջանին զիջելը հոգեբանական եւ ռազմական կորուստ է».Արման Նավասարդյան

Մայիս 20,2016 13:45

«Մենք կորցրել ենք 800 հեկտար, կարծիքներ կան, որ դա մեծ կորուստ չէ, բայց ես համամիտ չեմ, մի թիզ հող անգամ Ադրբեջանին զիջելը հոգեբանական եւ ռազմական կորուստ է: Մենք պետք է փոխենք մեր դիրքորոշումը` կապված «գրավյալ» հողերի հետ»,-մայիսի 20-ին, «Նոյան Տապան» լրատվական կենտրոնում, անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` 800 հեկտար տարածքի կորստի մասին հայտարարությանը, ասաց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Նրա բնորոշմամբ` հայերը գտնվում են ֆիզիկական բնաջնջման վտանգի առաջ. «Մենք կանգնած ենք Ադրբեջանի առաջ` մի պետության, որի հետեւում էլ մեկ այլ պետություն է կանգնած եւ որը հռչակել է «արմենոցիդ», «արմենոֆոբ» քաղաքականություն: Ադրբեջանի նախագահն ինքն է հայտարարել, որ Ղարաբաղ մտնելուց հետո յուրաքանչյուր ադրբեջանցու պարտքը պետք է լինի հային սպանելը: Այդ երկրում նեոֆաշիզմ է ծնվել, այդ երկրի նախագահը կարող է անդամահատված զինվորի կողքին կանգնել-նկարվել»:

Անդրադառնալով Արցախյան հակամարտության շուրջ Իրանի իրքորոշմանը, դեսպանը նշեց, որ Իրանը պատրաստ է միջնորդի դեր խաղալ, սակայն այդ հարցը ՀՀ-ի համար խնդրահարույց է եւ ինչ-որ տեղ` վտանգավոր. «Իրանն ասում է, որ եթե ինքը մասնակցի միջնորդական առաքելությանը, ոչ մի երկիր չպետք է մտնի այս տարածաշրջան: Եթե Իրանը գործակցեր Մինսկի խմբի հետ, հոյակապ կլիներ, բայց Իրանն իր խնդիրներն ունի: Իրանը կարեւոր է այնքանով, որ սահմանի մի հատվածն է ապահովված, բայց չգիտենք` եթե Իրանը սկսի միջնորդի դեր խաղալ, դեպքերն ինչպե՞ս կզարգանան: Իսկ ի՞նչ մակարդակի վրա են Իրան-Ադրբեջան հարաբերությունները: Մենք մեզ հաշիվ տալի՞ս ես, որ այդ երկրները երկաթգծի հարցը լուծեցին: Մենք իրանցիների հետ չենք կարողանում աշխատել այնպես, ինչպես մեզ է պետք` ինտեգրացիոն, քաղաքական եւ տնտեսական հարցերում, իսկ Ադրբեջանը կարողանում է»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031