Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Սաֆարյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը սկսվեց, ընդմիջվեց ինքնաբացարկի միջնորդությամբ

Մայիս 20,2016 13:33

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ քիչ առաջ հեռացավ խորհրդակցության սենյակ՝ քննարկելու քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանի միջնորդությունը:

Այսօր Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ հարուցված քրեական գործով նախնական նիստն էր, եւ ակտիվիստի պաշտպանը դատավորի ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց՝ հիմնավորելով, որ նա ամենաշատը քաղաքական գործեր քննած ու իշխանությունների քաղաքական պատվերներ իրականացրած դատավորն է:

Այսօր ժամը 4-ին դատարանը կներկայացնի միջնորդության վերաբերյալ որոշումը:

Հիշեցնենք, որ ակտիվիստը մեղադրվում է Ամանորի գիշերը իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Մանրամասներն`  ավելի ուշ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031