Լրահոս
Օրվա լրահոսը

Արտավազդ Բայաթյան. «Ավելի ճիշտ կլիներ, եթե Սերժ Սարգսյանը ժողովրդին դիմեր»

Մայիս 20,2016 13:19

ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանի համոզմամբ` պետք է արժանապատվությամբ մոտենալ հակառակորդին:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Ծատուրյանը մի անեկդոտ հիշեց ոսկե ձկնիկի մասին, որին մարդն ասում է, թե ամեն բան ունեմ, մի բան չունեմ. պատերազմի հերոս չեմ, շքանշան չունեմ։ Ձուկն ասում է՝ կանեմ։ Տանկեր են գալիս. այս մարդը խփում է նռնակով, էլի է տանկ գալիս, էլի է խփում….վերջին վայրկյանին մարդը գլխի է ընկնում, ասում է՝ վայ, ես քո հերն եմ անիծել, հետմահո՞ւ էիր տալու..։ Զուգահեռներ անցկացնելով` պարոն Ծատուրյանն ասաց. «Կարող է Սերժն ուզում է մեզ հետ հետմահո՞ւ զրուցել։ Ոչ մի անգամ ես չտեսա կոնկրետ զրույց ժողովրդի հետ»:

Նույն կարծիքին է նաև երգահան Արտավազդ Բայաթյանը: Նա մտահոգված է, որ բանակցությունները գաղտնի ձևաչափով են ընթանում, և ոչ ոք ոչինչ չի հասկանում. «Սերժ Սարգսյանի հարցազրույցում ոչ մի նորություն չի հնչել: Ավելի ճիշտ կլիներ, եթե նա ժողովրդին դիմեր: Մինչդեռ ապրիլյան պատերազմի օրերին լռություն էր տիրում»:

Անդրադառնալով ՀՀ երեք նախագահների վարած քաղաքականությանը` պարոն Բայաթյանը նշեց. «Ունեցել ենք երեք ղեկավար, և ոչ ոքից էլ չիմացանք, թե որտեղից եկավ, ինչ արեց։ Ուրիշ երկրներում գիրք են գրում մարդիկ այդ մասին, իսկ այստեղ ոչինչ չենք հասկանում»։

nikolay caturyan

Նիկոլ Ծատուրյան

Նիկոլայ Ծատուրյանի համար նաև անընդունելի են վարչապետի` «օպտիմալացման» հետ կապված հայտարարությունները:

Ապրիլյան պատերազմը, ըստ ռեժիսորի` ձեռնտու էր Ռուսաստանին: Նա Ռուսաստանի` Հայաստանի ու Ադրբեջանի նկատմամբ պահվածքը համեմատեց փողոցում կռվող երկու երեխաներին` մեծի կողմից թաթալոշով սաստելու հետ, երբ ասում է «ռադներդ քաշե՛ք այստեղից»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031