Լրահոս
Օրվա լրահոսը

Տարբեր պետությունների փաստաբանական կառույցները խարտիա են ստորագրել

Մայիս 20,2016 13:09

Մայիսի 19-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցող Միջազգային իրավական ֆորումի շրջանակներում 8 հանրապետության փաստաբանական կառույցների միջև ստորագրվել է «Փաստաբանական գործունեության հիմնարար սկզբունքների խարտիա»-ն: Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անունից խարտիան ստորագրել է պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

Խարտիայի մասնակից երկրների՝ Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ղրղըզստանի, Ուզբեկստանի և Հայաստանի Հանրապետությունների փաստաբանական կառույցները, ստորագրելով փաստաթուղթն, ամրագրել են իրականացնել օրենքի գերակայության և օրենքի տառը պահպանելուն միտված համընդհանուր քայլեր՝ նպաստելով արդարադատության իրականացման գործընթացում փաստաբանի դերի բարձրացմանը:

Կողմերը շեշտել են փաստաբանության՝ որպես քաղաքացիական հասարակության վստահելի ինստիտուտի և ժողովրդավարական, իրավական պետության կարևոր բաղադրիչի, զարգացման անհրաժեշտությունը: Փաստաթղթում ընդգծվել է համաշխարհային իրավական համայնքի կողմից ընդունելի համարվող միջազգային չափանիշներով և փաստաբանական կառույցների կողմից ընդունված մասնագիտական կանոններով սահմանված քայլեր ձեռնարկելու կարևորությունը:

Խարտիան ստորագրած պետությունների փաստաբանական կառույցները վերահաստատել են, որ մասնագիտական իրավունքներն ու պարտականություններն իրականացնելիս՝ փաստաբանները պետք է մշտապես առաջնորդվեն օրենքով, իրավաբանի մասնագիտական էթիկայի ընդունված կանոններով:

Փաստաթղթում ամրագրված է 13 հիմնական սկզբունք, որոնցով առաջնորդվելու են ստորագրած երկրների փաստաբանական կառույցները: Այդ սկզբունքները բաղկացած են փաստաբանի անկաշկանդ և անկախ գործունեության, փաստաբանների մեջ հավասարության, փոխօգնության, ինքնակառավարման, փաստաբանական գաղտնիքի պահպանման անկյունաքարային սահմանումներից: Խարտիան ուժի մեջ է մտել ստորագրման պահից:

 

ՀՀՓՊ մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյան 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031