Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյանի մատնանշած ավտոմեքենաներից միայն 107-ն են պետբյուջեից ֆինանսավորվողներ. «Ժողովուրդ»

Մայիս 20,2016 12:58

Գործադիրի երեկվա նիստում ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց. «Ավտոմեքենաների կրճատման հարցով մենք խնդրին մոտեցել ենք փուլային եղանակով եւ արդյունքը հետեւյալն է՝ առաջին փուլում կրճատվելու է 797 մեքենա։ Բյուջեից ուղղակի ֆինանսավորվող մեքենաների քանակը կրճատվում է 107-ով, իսկ մարմիններին ենթակա ՊՈԱԿ-ներում, ՓԲԸ-ներում եւ հիմնադրամներում կրճատվելու է 690 ավտոմեքենա։ Պետք է նշեմ, որ դրանց մի մասն օգտագործվում էր հենց պետական մարմինների կողմից»։

Առաջին հայացքից կարող է թվալ, թե ՀՀ կառավարությունը, ի վերջո, խելքի է եկել եւ որոշել է ծառայողական ավտոմեքենաները կրճատել։ Հիշեցնենք, որ ծառայողական ավտոմեքենաների խնդիրը հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց անցած տարվա վերջին, երբ 2016 թվականի պետական բյուջեի նախագիծը ԱԺ-ում քննարկելիս հայտնի դարձավ, որ պետբյուջեի միջոցներից ֆինանսավորվում է 1072 ծառայողական ավտոմեքենայի շահագործումը եւ պահպանությունը։ Սա այն դեպքում, երբ, օրինակ, Հայաստանից մի հազար անգամ ավելի մեծ պետական բյուջե ունեցող Մեծ Բրիտանիայում ծառայողական ավտոմեքենաների թիվը հինգ անգամ ավելի փոքր է։

Այսպիսով՝ Դավիթ Հարությունյանի մատնանշած ավտոմեքենաներից միայն 107-ն են պետբյուջեից ֆինանսավորվողներ, ստացվում է պետբյուջեից ֆինանսավորվող ավտոմեքենաները 1072-ից նվազում եւ դառնում են 965՝ նույն Սեծ Բրիտանիայից ավելի քան չորս անգամ ավել։

Մնացած 690 հատ ավտոմեքենաները Հարությունյանը ներկայացնում է իբրեւ պետական մարմինների ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ների, ՓԲԸ-ների եւ հիմնադրամների ավտոմեքենաներ։ Ստացվում է, որ մարդիկ իրենք իրենց մատնում են։ Պարզվում է՝ ծառայողական ավտոմեքենաների մասին մինչ այս հայտնի թիվը իրական թվի ընդամենը մի չնչին մասն է։ ՊՈԱԿ-ների, ՓԲԸ-ների եւ հիմնադրամների մասին ընդհանրապես մոռացվել էր, եթե դրանք էլ ենք հաշվում, ապա ծառայողական ավտոմեքենաների թիվը մի քանի հազարի է հասնում:

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031