Լրահոս
Օրվա լրահոսը

The Economist-ն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը

Մայիս 20,2016 12:49

Հանրահայտ The Economist պարբերականը անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, որտեղ խոսք է գնում ինչպես հակամարտության պատմության, այնպես էլ 2016թ. ապրիլի սկզբին տեղի ունեցած դեպքերի մասին։

Արցախին առնչվող անդրադարձում նշվում է, որ Ղարաբաղյան պատերազմի հետևանքով հակամարտող կողմերը կրել են մոտ 20.000 զոհ, իսկ ապրիլին իրավիճակը կրկին լարվեց, որի հետևանքով զոհ գնաց շուրջ 200 մարդ։ The Economist-ի անդրադարձում նշվում է, որ ապրիլյան դեպքերը հակամարտության վրա ունեցել են ավելի շատ հոգեբանական նշանակություն, որովհետև ադրբեջանական կողմին հաջողվել է, թեկուզ ոչ նշանակալի, բայց ինչ-որ տարածքներ գրավել։

Կատարված անդրադարձում նշվում է, որ Բաքուն ողողվել է ադրբեջանական պետական դրոշներով և մարդիկ տոնում են առաջին «հաղթանակը», որն առաջինն է շուրջ 20 տարի առաջ կրած խայտառակ պարտությունից հետո։

Հոդվածում տեղ են գտել նաև Բաքվի Ադա համալսարանի ռեկտորի տեղակալ Ֆարիզ Իսմայիլզադեի խոսքերը. «Հոգեբանական տեսանկյունից դա (նկատի ունի ապրիլյան դեպքերը,-խմբ) նման էր Ստալինգրադի հաղթանակին։ Դա ապացուցեց, որ մենք կարող ենք հաղթանակներ տանել»։

Հոդվածի հետագա հատվածներում խոսվում է Ռուսաստանի Դաշնության և հակամարտության վրա նրա ազդեցության մասին, նշվում է, որ այդ երկիրը զենք է տրամադրում հակամարտող կողմերին։

Հոդվածագրի կարծիքով՝ և´ Հայաստանը, և´ Ադրբեջանն արդեն հոգնել են Ռուսաստանից և նրա վարած քաղաքականությունից, իսկ Ղարաբաղյան հակամարտության հանդեպ հետաքրքրություններ ունեն նաև Թուրքիան և Իրանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. vartan says:

    եթե ճիշտ եմ հիշում ստալինգրադի հաղթանակը, դիմադրության կռիվ էր ֆաշիզմի դեմ այսինքն ֆաշիստական ադրբեջանը այստեղ հարձակվողն է եվ դիմադրողը Արցախի հերոս ժողովուրդն է այո նախկին իսմայիլով

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031