Լրատվամիջռցների տեղեկությունների համաձայն, ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի հորեղբոր որդին՝ Միհրան Մովսիսյանը, փորձել է Թբիլիսիում 200 միլիոն դոլարի ուրան վաճառել ազգությամբ թուրք գնորդներին, բայց ձերբակալվել է։
«ՉԻ» – Եթե սա համապատասխանում է իրականությանը, եւ ուրանի պոտենցիալ գնորդներն իսկապես թուրքեր են եղել, Շմայսը կարող է խորհրդարանի միջանցքներում զլուխը բարձր քայլել։ Փաստորեն նրա զարմիկը փորձել է միջուկային հարված հասցնել Թուրքիային, բայց քանի որ համապատասխան հրթիռ չի ունեցել, որոշել է ռումբը տեղ հասցնել «այլընտրանքային ճանապարհով»։ Իսկ վրացիներն, ինչպես միշտ, գործել են մեր դեմ եւ կանխել են այդ ազգանվեր գործը։
Թող ոսոխն իմանա. Հայաստանում այնքան ուրան կա, որ ով ասես՝ կարող է տանել ու որեւէ շուկայում վաճառել։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում