Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս դիվանագետը`զենքի էմբարգոյի մասին

Մայիս 20,2016 12:17

«Ես կողմ եմ տարածաշրջանում բոլոր հակամարտող կողմերի համար զենքի ամբողջական էմբարգոյին: Մինսկի խմբի երեք համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան, կարող են հասնել դրան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Դա ճիշտ կլիներ»,- ավստրիական «Die Presse» օրաթերթին տված հարցազրույցում ասել էր  ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Հայաստանցի լրագրողների հետ զրույցում անդրադառնալով նման հեռանկարին` ՌԴ ԱԳՆ ԱՊՀ-ի բաժնի տնօրեն Ալեքսեյ Պավլովսկին ասաց, որ համենայնդեպս նման պաշտոնական դիմում չի եղել, իսկ հայտարարությունները հռչակագրային բնույթ են կրում:

Հայաստանցի մի քանի լրագրողներ այս օրերին ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում են գտնվում ԶԼՄ-ների համագործակցության «Նոր հայացք» ծրագրի շրջանակներում:

Ռուս դիվանագետը նկատում է`Հայաստանը մեղադրում է Ադրբեջանին, Ադրբեջանը`Հայաստանին, բայց ոչ ոք չի կարող փաստարկներ ներկայացնել:

Դիտարկմանը, որ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բլբուլօղլին խոստովանեց ` Ադրբեջանն է նախահարձակ եղել, բացի այդ, Ադրբեջանը քանիցս հայտարարել է, որ «ստատուս քվոն» իրեն ձեռնտու չէ ու պատրաստվում է այն խախտել, Հայաստանն էլ միշտ կողմ է արտահայտվել շփման գծում վերահսկողական մեխանիզմների կիրառմանը, Ալեքսեյ Պավլովսկին հումորով նկատեց. «Դուք առաջարկում եք առաջնորդվել առողջ բանականությամբ»:

Նա նկատում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը 2011-12 թվականներից առաջարկում է հետաքննողական մեխանիզմների կիրառումը, ինչը հնարավորություն կտա հստակություն մտցնել շփման գծում կատարվող բազմաթիվ իրադարձությունների մասով: Իսկ քանի դեռ դրանք չկան`նա բավական բարդ է համարում հասկանալը`թե իրականում ի՞նչ է կատարվում: Այս համատեքստում, ռուսաստանցի չինովնիկը դրական է համարում Վիեննայում ձեռք բերված համաձայնությունների կիրառումը, ինչը հնարավորություն կտա հստակություն մտցնել իրավիճակում:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031