Լրահոս
Օրվա լրահոսը

Չիլիի խորհրդարանի պատգամավորը նշել է, որ նախազգուշական նամակ են ստացել Թուրքիայի դեսպանից. Asbarez.com

Մայիս 20,2016 12:01

Ինչպես արդեն հաղորդել ենք՝ Չիլիի խորհրդարանը բանաձև է ընդունել, որով այդ երկիրը դատապարտում է Ադրբեջանին՝ ինքնորոշված Արցախի դեմ ռազմական ագրեսի կիրառելու համար։

Այսպիսի նախաձեռնությամբ հանդես են եկել Չիլիի խորհրդարանի 5 պատգամավոր։ Այսպիսով Չիլին Հարավային Ամերիկայի առաջին երկիրն է, որը դատապարտեց Ադրբեջանին՝ Արցախի դեմ ագրեսիա կիրառելու համար։

Ուշագրավ է նաև, որ հրապարակված հայտարարության մեջ կիրառվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն արտահայտությունը։

Gustavo Hasbun Zelume

Այս նախաձեռնությունը, ըստ «Ասպարեզի»՝ մեկնաբանել է դրա հեղինակներից Գուստավո Հասբուն Զելումը, որը, միևնույն ժամանակ, հայ-չիլիական բարեկամության խմբի ղեկավարն է. «Ադրբեջանի արածը ոչ միայն հակասում է այդ երկրի ստանձնած երկկողմ և միջազգային պարտավորություններին, այլև խախտում է համաշխարհային խաղաղությունը, ինչի համար էլ պետք է դատապարտվի ամբողջ աշխարհի, և հատկապես մեր երկրի կողմից, որը եղբայրական հարաբերություններ ունի Հայաստանի հետ»։

Չիլիի խորհրդարանի պատգամավորը նշել է, որ իրենք նախազգուշական նամակ են ստացել իրենց երկրում Թուրքիայի դեսպանից, որը պնդել է, թե այդ նախագիծը չի կարող հաստատվել։ Զելումն ավելացրել է, որ իրենք երբեք տեղի չեն տվել որևէ ճնշումների և կշարունակեն իրենց պայքարը արդարության, խաղաղության և մարդու իրավունքների համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031