Լրահոս
Օրվա լրահոսը

Ժիրայր Սէֆիլյանի հայտարարությունը Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնելու ռազմական պատասխանատվությունը ստանձնելու պատրաստակամության մասին

Մայիս 20,2016 11:49

Սերժ Սարգսյանը մայիսի 17-ի իր հայտնի հարցազրույցում պաշտոնապես հաստատեց, որ. ինքը, որպես Արցախի անվտանգությունը երաշխավորելու պարտականություն ստանձնած Հայաստանի Հանրապետության Նախագահի և այդ պարտականությունը ռազմական առումով իրականացնելուն կոչված Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնները զբաղեցնող անձ, հրաժարվում է կատարել Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի հետևանքով խախտված Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնելու պարտականությունը, քանի որ դա կարող է հանգեցնել զինծառայողների զոհվելուն,

ինքը, որպես Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը զբաղեցնող անձ, դեմ չէ, որ յուրաքանչյուր ոք կամավոր կերպով ստանձնի Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնելու գործի ռազմական պատասխանատվությունը:

Ես՝ Ժիրայր Սէֆիլյանս, հաշվի առնելով վերոհիշյալը, հայտարարում եմ, որ պատրաստ եմ իմ և իմ նախագահությամբ գործող՝ «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ցուցակագրվող կամավորների ուժերով ստանձնելու Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնելու գործի ռազմական պատասխանատվությունը, այդ նպատակով կոչ եմ անում ՀՀ քաղաքացիներին, արտերկրաբնակ հայությանը, ինչպես նաև Հայկական բանակի սպաներին, ենթասպաներին և զինվորներին՝ կամավորագրվել Արցախի տարածքային ամբողջականությունը իմ հրամանատարությամբ վերականգնելու ռազմական գործողություններին մասնակցելու համար:

 

Հայրենիքի պաշտպանության կամավորների ցուցակագրում
Գրանցվել այս հղումով`

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea says:

    Եթե նկատել էք Ապրելյան 4 օրյա պատերազմից հետո սահմաններ գնացել են միայն երկրապահի տղաները, որոնք էլ հանդիսանում են Սերժի անմիջական վստահված զինվրները որոնք նույնիսկ չգիտեին Արցախի տեղը:Դրանք 1996 թ. Վ.Սարգսյանի պետական հեղաշրջման,2008 թվականի Մարտի 1-ի սպանության դեպքերի,2015 թ.«Հարյուրամյակը առանց ռեժիմի» շարժման անդամերի Բեր Ձորի ծեծի,մեքենաների հրկիզման եվ այլ դեպքերի, մասնակիցներն են:
    Իսկ կառավարությունն հո չի խելագառվել որ զինի իր հակառակորդին այն էլ Nª1 հակառակորդ Ժիրայրին:Կա սիստեմ եվ այն ղեկավարվում է միմիայն երկրապահի միջոցով:Մինչեվ սահման գնալն եթե գրանցված չես որպես երկրապահ կարող ես հասնել մինչեվ սպանդանոց,Բեր Ձորի միջանցք,որը սահմանագիծ ունի Հայաստանի հետ, որ Հայաստանի բնակիչները իրավունք չունեն գնալու Արցախ առանց Սերժի համաձայնության:
    Ոչ թե գնալ սահման եվ հետ վերցնել կորցրած հողերը, այլ պարզաբանել թե ում հրամանով մեր զորքը ետ քաշվեց եվ այն էլ շատ անհաջող, որ ունեցանք 92 զոհ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031