Լրահոս
Օրվա լրահոսը

Ե՞րբ պիտի պետությունն իր ուսերից թափ տա այսօրինակ «հերոսության» ծանրացած, փտող փոշին. «Հրապարակ»

Մայիս 20,2016 11:34

Մանվել Գրիգորյանի պահվածքի շուրջ ծավալված այս խոսակցությունը միայն նրան չի վերաբերում, այլեւ Արցախյան պատերազմից հետո այս պետության մեջ հասարակական-քաղաքական գործունեություն ծավալած գեներալական ողջ բոմոնդին եւ, վերջապես, երկրի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարին՝ նախագահ Սերժ Սարգսյանին։

Նախ հիշենք, որ պատերազմի դաշտում առանձնակի, մյուսներից առանձնացված հերոսներ իսկապես չեն լինում։ Հայաստանում «հերոսի» անվանակարգն Արցախյան պատերազմից հետո ի հայտ եկավ, դարձավ սոցիալ-հոգեբանական ստատուս, խխունջի պատյան, հանցավոր անձեռնմխելիություն եւ, ցավոք, ամենաթողություն։ «Հերոս» է, ուրեմն իրավունք ունի սխալվելու։ «Հերոս» է՝ ուրեմն կարող է նաեւ քաղաքականությամբ զբաղվել։ «Հերոս» է՝ ուրեմն կարող է եւ բիզնեսով զբաղվել։ «Հերոս» է՝ ուրեմն իրավունք ունի հասարակական գործունեություն ծավալել։ «Հերոս» է՝ ուրեմն «ճշմարիտ է», «ուրիշ» է, «արժեք» է։ «Հերոս» է՝ ոչինչ, պիտի ներել, չէ որ «հերոս» է։

Ահա, սրանք են այն նողկալի ու շինծու, մեր պետականաշինության սյուները կազմաքանդող էթիկական դրույթները, որոնք ձեւավորվեցին տարիների ընթացքում ու իսկական պատուհաս դարձան ժողովրդի գլխին։ Վերջապես ե՞րբ պիտի լուծում տրվի այս խնդրին, ե՞րբ պիտի պետությունն իր ուսերից թափ տա այսօրինակ «հերոսության» ծանրացած, փտող փոշին եւ առաջ շարժվի։

Այս մարդիկ ե՞րբ են հասկանալու, որ պետությունը, ժողովուրդը ոչ մի բանով պարտական չեն իրենց, որ շարքային քաղաքացին, որն ամեն օր բարեխղճորեն իր աշխատանքն է կատարում, պակաս հերոս չէ (պարզապես, ի տարբերություն իրենց, այդ քաղաքացին թալանով չի զբաղվել, հարստություն չի կուտակել, ուրիշի աշխատանքը չի գողացել):

 

Արամ ՊԱՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031