Ֆրանսիացի աշխարհահռչակ դերասանուհի Բրիջիթ Բորդոն հարցազրույց է տվել Sputnik միջազգային լրատվական գործակալությանը, որի ընթացքում խոսել է մի շարք թեմաների մասին։
Ճանաչված դերասանուհին խոսել է նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մասին՝ ասելով. «Ռուսաստանն երջանիկ է, որ Պուտինի նման ներկայանալի նախագահ ունի, բայց դեռևս շատ գործեր կան անելու կենդանիներին պաշտպանելու մասով։ Վստահ եմ, որ ռուս ժողովուրդն ինձ կաջակցի այդ գործում»։
Բորդոն խոսել է կենդանիների պաշտպանության թեմայով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի դիրքորոշման մասին՝ նշելով, որ ինքը ոչ մի սպասելիքներ չունի այդ մարդուց. «Օլանդից ոչ մի սպասելիք չունեմ։ Կենդանիների պաշտպանության թեմայով նա չի ընդունում ոչ մի կարևոր որոշում»։ Աշխարհահռչակ դերասանուհին ասել է նաև, որ Ֆրանսիացիները սկսել են ավելի քիչ միս սպառել, և բնակչության շրջանում գնալով ավելանում են բուսակերները։
Հարցազրույցի հետագա հատվածներում Բորդոն կրկին անդրադարձել է Ռուսաստանին՝ ասելով. «Սիրտս և ինքնությունս Ռուսաստանի հետ է, որովհետև ռուսերենը, ռուսական երաժշտությունը, պարը, սլավոնական ոգին շատ եմ սիրում»։