Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես սիրում եմ ամեն ինչը համեստ, ճաշակով». Կարինե Պողոսյանը, Ռուզաննա Մուրադյանը՝ իրենց «կոստյումչիկների» ու բրենդների մասին

Մայիս 20,2016 11:27

«Բրենդներին երբեւէ նախապատվություն չեմ տվել, երբեւէ բրենդային ինչ-որ հագուստ չեմ կրել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

Հիշեցենք, որ սոցցանցերում քննարկվում է գեներալ Մանվել Գրիգորյանի թանկարժեք ժամացույցը, որը Apple Watch է՝ 12 հազար դոլար արժողությամբ:

Գագիկ Մելիքյանի խոսքերով՝ «Ես ընդհանրապես ժամացույց չեմ ունեցել, չեմ կրել, չեմ կրում, չեմ էլ կարողանում կրել: Իրոք»:

Kin_txamard_2

Հաշվի առնելով, որ սոցցանցերում հաճախ քննարկվում են հատկապես ՀՀԿ կանանց հագուստները՝ «կոստյումչիկները», մենք ՀՀԿ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանից հետաքրքրվեցինք, թե ինքը ո՞ր բրենդներից է օգտվում: Նա պատասխանեց. «Բացարձակ ոչ մի բրենդի նախապատվություն չեմ տալիս: Լինի միայն ճաշակով եւ սազի ինձ: Կարող է ես էդպես նորաոճ չդիտվեմ, բայց ես այդպիսին եմ, բրենդներն ինձ համար երկրորդ տեղում են: Առաջինը՝ լինի ճաշակով, իմ ոճի մեջ եւ լինի ինձ սազող»:

ՀՀԿ պատգամավոր Կարինե Պողոսյանի խոսքերով՝ «Բրենդների հետեւից բոլորովին չեմ ընկնում: Եթե ինձ դուր է գալիս, եթե ինձ սազում է, ես գնում եմ՝ առանց նայելու, թե որ երկրի արտադրանք է եւ ինչ ֆիրմայի է»:

Նա ասաց, որ նախապատվելի բրենդներ չունի. «Բոլորովին»:

Պարզվում է՝ զարդերի դեպքում էլ Կարինե Պողոսյանն առանձնապես քմահաճ չէ. «Չունեմ էդպիսի զարդեր, անկեղծ ասած, բոլորովին: Ես սիրում եմ ամեն ինչը համեստ, ճաշակով, նախընտրությունը չեմ տալիս թանկարժեք իրերի»:

Kin_txamard_1

Մեր դիտարկմանը, որ սոցցանցերում հաճախ է քննարկվում պատգամավորների շքեղ հագուկապը, մեր աղքատ երկրում ձեր «կոստյումչիկները», տպավորությունն այնպիսին է, որ դուք միշտ թանկ եք հագնվում՝ Կարինե Պողոսյանը պատասխանեց. «Մենք բոլորս ձեր աչքի առաջ ենք: Չեմ ուզում նշեք նամանավանդ, այդպես շեշտեք՝ աղքատ երկրում: Փառք Աստծո, մեր երկիրը հնարավորինս գտնվում է այն մակարդակում, որ պետք չի ասել աղքատ երկրում: Ունեն հնարավորություն՝ ցանկացած ոք իրավունք ունի օգտվելու տարբեր բրենդային հագուստներից»:

Պատգամավորը վստահեցրեց, որ ինքը գնումներ անում է շատ սովորական խանութներից եւ շատ համեստ գնումներ է կատարում, ինտերնետ գնումներ էլ չի անում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031