Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք նախարարը խոսել է Գերմանիայի խորհրդարանում քննարկվելիք Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծի մասին. «Հաբերլեր»

Մայիս 20,2016 11:19

Թուրքիայի սպորտի և երիտասարդության նախարար Աիքֆ Չաղաթայ Քըլըչը հարցազրույց է տվել Գերմանիայում լույս տեսնող պարբերականներից մեկին։ Այս մասին հաղորդում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։

Հարցազրույցի ընթացքում թուրք նախարարը խոսել է իր երկրին վերաբերող բազմաթիվ թեմաների մասին։ Նախարարի կատարած անդրադարձների շարքում է եղել նաև 2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում քննարկվելիք Հայոց ցեղասպանության ճանաչման մասին նախագիծը։

Գերմանական պարբերականի լրագրողն այս թեմայով Քըլըչին է ուղղել հետևյալ հարցը. «Հունիսի սկզբին Գերմանիայի խորհրդարանը ցանկանում է ցեղասպանություն որակել 101 տարի առաջ հայերի հանդեպ կատարված կոտորածները։ Ի՞նչ կասեք այդ մասին»։

Հնչեցված հարցին ի պատասխան՝ Քըլըչն ասել է. «Խորհրդարանները չէ, որ պետք է պատմության վերաբերյալ վճիռներ կայացնեն։ Այսպես կոչված ցեղասպանությունը ոչ թե քաղաքական, այլ իրավական տերմին է։ Գերմանիան, որտեղ գրեթե 3 միլիոն թուրք է ապրում, առանձնահատուկ կարևորություն ունի Թուրքիայի համար։ Հույս ունենք, որ Գերմանիայի խորհրդարանը չի կրկնի այն սխալը, որը կատարել են այլ երկրների խորհրդարանները։ Պատմության միասնաբար ուսումնասիրությունը առաջին հերթին Թուրքիայի և Հայաստանի խնդիրն է։ Մենք առաջարկեցինք ընդհանուր հանձնաժողով ստեղծել՝ երկու երկրների արխիվների փաստերը ուսումնասիրելու համար, բայց հայկական կողմից, մինչև այժմ, պատասխան չի եկել»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031