Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի պետական ապարատը իր կաոուցվածքով ֆեոդալական է. «Հայկական ժամանակ»

Մայիս 20,2016 11:11

Չափազանց շատ են կուսակցական երիտասարդները։ Կուսակցությունները, որպես կանոն, ավտորիտար կառույցներ են։ Կա առաջնորդ՝ կա կուսակցություն, չկա առաջնորդ (ինչպես տեսանք ԲՀԿ-ի դեպքում)՝ չկա կուսակցություն։ Իրենց հարգող կուսակցություններն ունեն իրենց երիտթեւերը։

Բայց ո՞ւր են այն երիտասարդները, որոնք ունեն փայլուն կրթություն, պատրաստ են իրենց գիտելիքն ու փորձը ծառայեցնել հայրենիքին։ Հիմնականում՝ Հայաստանից դուրս։ Փոխարենը՝ ոչ այնքան փայլուն, բայց տանելի կրթություն ունեցող շատ երիտասարդներ արդեն պետական ապարատում մեծ տոկոս են կազմում, ամեն գնով (բառացիորեն) տեղավորվում են հարկային, մաքսային ծառայություններ, դատախազություն։ Դե, իսկ արտգործնախարարությունում «թղթապանակ տանել-բերելու» համար արդեն ամենաբարձր ռանգի պաշտոնյաների միջնորդությունն է անհրաժեշտ։ Հայաստանի պետական ապարատը իր կաոուցվածքով ֆեոդալական է։ Այն դանդաղորեն, անշտապ ձեւավորել է կանոնավոր բյուրոկրատների բանակ։ Ֆեոդալական է կուսակցությունների կառուցվածքը՝ նրանք ունեն միայն մեկ ուղեղ, մեկ կենտրոն։

Ավագները՝ կուսակցականացված, բազմաթիվ սխալներ գործած, իրենց անհաջողություններից բարդույթավորված, կուլ են տվել ազնիվ երիտասարդների երիտասարդությունը։

Այնպես որ, երազած սերնդափոխությունը տեղի է ունեցել նույնքան աննկատ, որքան աննկատ մեծացել են այդ երիտասարդները, որոնք վաղուց այլեւս երիտասարդ չեն։

Գործող իշխանությունը, քաղաքական տարեց դեմքերը ցանկանում են աճեցնել այնպիսի կադրեր, որոնք իրենցից ոչ մի քայլ առաջ չգնան։

 

Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031