Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. ԴԱԵՇ-ի հետևանքով ամենաշատ տուժած երկիրը Թուրքիան է. Middle East Observer

Մայիս 20,2016 10:54

ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ տեղի ունեցած գագաթնաժողովից առաջ այդ կառույցի գլխավոր քարտուղար Յենս Սթոլենբերգը պատասխանել է լրագրողների հարցերին։ Այս մասին տեղեկացնում է Middle East Observer-ը։

Լրագրողների առջև իր ելույթի ընթացքում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն անդրադարձ է կատարել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին և ՆԱՏՕ-ի անդամ պետություններին, որոնք, Սթոլենբերգի կարծիքով, ակտիվ պայքար են մղում այդ խմբավորման դեմ։

Իր հնչեցրած հայտարարության ընթացքում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը համոզմունք է հայտնել, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողությունների հետևանքով ամենից շատ տուժել է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան. «Մեր դաշնակից ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ամենաշատն է տուժել Սիրիայում «Իսլամական պետության» առաջացրած խառնաշփոթ իրավիճակի հետևանքով։ Այդ պատճառով Թուրքիայում լրացուցիչ միջոցառումներ ենք ձեռք առել»։

Տեղեկացնենք, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների գագաթնաժողովը մեկնարկել է 2016թ. մայիսի 19-ին և այն նախատեսվում է ավարտել այսօր՝ մայիսի 20-ին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031