Դորտմունդյան ակումբի գործադիր տնօրեն Հանս-Իոահիմ Վատցկեն ասել է, թե Մխիթարյանին հրաժեշտ տալը չի մտնում ակումբի ծրագրի մեջ: «Ես արդեն ասել եմ, որ հաջորդ մրցաշրջանից առաջ մենք երեք ֆուտբոլիստների չենք կորցնի: Քանի որ Մխիթարյանի հետ պայմանագիրը ավարտվում է 2017 թվականին, դա քննարկումների տեղիք է տալիս: Սակայն, բնականաբար, հույսեր ունենք, որ Մխիթարյանը երկարաժամկետ հեռանկարով մնալու ցանկություն կարտահայտի», – Վատցկեին մեջբերում է Sport 1 ինտերնետային հրատարակությունը:
Վերջին շրջանում ավելի շատ է խոսվում, որ Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվում է անգլիական գրանդ ակումբներից մեկը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ