Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցի վերաքննիչ բողոքը ևս մերժվեց

Մայիս 20,2016 10:25

2016 թ. մայիսի 16-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում կայացավ ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թ. մարտի 31-ի՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի բողոքը մերժելու մասին որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը: Դատական նիստին ներկա էին բողոքաբերի ներկայացուցիչ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան, փաստաբան Արայիկ Զալյանը և ՀՀ Գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության դատախազ Հ. Ենոքյանը: Բողոքաբերի ներկայացուցիչ Ա. Զալյանը ներկայացրեց բողոքի իրավական հիմնավորումներն ու պահանջը՝ նշելով, որ ընդհանուր իրավասության դատարանի որոշման հիմքում ընկած է եղել միայն այն հանգամանքը, որ դիմումատուն դատավարության մասնակից չի հանդիսացել և դատական պաշտպանության իրավունք չունի:

Ա. Զալյանն անդրադարձ կատարեց նաև գործի նախապատմությանը՝ ընդգծելով, որ հանցագործության մասին հաղորդում ներկայացրած անձի և վկաների գործողություններին տրված իրավական գնահատականը եղել է ակնհայտ անօրինական և վերջիններիս նկատմամբ ճնշում գործադրելու նպատակ է հետապնդել: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու: Քիչ անց հրապարակված վճռով դատարանը մերժեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի վերաքննիչ բողոքը: ՀՀ Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ կներկայացվի վճռաբեկ բողոք: Հիշեցնենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից 2015 թվականի սեպտեմբերի 28-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ Գլխավոր դատախազություն և ՀՀ Հատուկ քննչական ծառայություն 2015 թվականի սեպտեմբերի 18-ին hraparak.am ինտերնետային լրատվական կայքում հրապարակված «Շուտ գնա ստեղից, թե չէ դու առանց արգանդի կմնաս. հերթական միջադեպը Սաշիկ Սարգսյանի մասնակցությամբ» լրատվական նյութի հիման վրա: Քրեական գործ էր հարուցվել ոչ թե հանցագործության մասին հաղորդման մեջ առկա տեղեկատվության հիման վրա, այլ ՀՀ Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի (Սուտ մատնության) հատկանիշներով:

 

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031