«Մենք զբաղվում ենք ավիամոդելային սպորտով, ունենք ամեն ինչ։ Մեր դպրոցի սաները գալիս են, ինքնաթիռներ պատրաստելու թեորետիկ մասը սովորում են՝ ինչպես է բարձրանում ինքնաթիռը, ինչ արագության, թեւի ինչ կորության դեպքում։ Բոլոր հաշվարկները կատարում են, ամեն ինչ սարքում են իրենց ձեռքերով։ Բայց մենք չունենք այն փոքրիկ շարժիչները, որոնք տեղադրվում են այդ ինքնաթիռների մեջ, որպեսզի դրանք վերեւ բարձրանան»,- «Հրապարակ»-ի թղթակցին ասել է ԴՕՍԱԱՖ ՀԿ-ի միացյալ ռազմատեխնիկական դպրոցի տնօրեն գնդապետ Արա Մուրադյանը։
Նրա խոսքով, քանի որ անօդաչու թռչող սարքերը դարձել են ժամանակակից ՁՈւ նորամուծություններից մեկը, իրենց պատրաստած ինքնաթիռները, եթե դրանց վրա տեղադրվեն տեսանկարահանող եւ ռադիոսարքեր, կարող են որպես հետախուզական ԱԹՍ կիրառվել:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում