Լրահոս
Օրվա լրահոսը

Այլևս պարզ չէ, թե որն է ավելի վտանգավոր. «Ժամանակ»

Մայիս 20,2016 09:33

Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը երեկ հայտարարել է, որ Հայաստանի արտաքին պարտքը կազմում է ՀՆԱ 51 տոկոսը: Այդպիսով, կառավարության տնտեսական քաղաքականության արդյունքում Հայաստանի արտաքին պարտքը հատեց ՀՆԱ կեսը:
Կասկած անգամ թող չլինի, որ շատ շուտով այդ ցուցանիշը է՛լ ավելի «կբարելավվի», որովհետև Հայաստանի կառավարության գործունեության արդյունքում անշեղ և դինամիկ աճում է երկու ցուցանիշ՝ արտաքին պարտքն ու աղքատությունը:

Ընդ որում՝ պարզ չէ, թե ՀՆԱ արդեն 51 տոկոսը կազմող արտաքին պարտքի՝ մոտ 6 միլիարդ դոլարի քանի՞ տոկոսն է ծառայել պետության և հանրության կարիքներին, իսկ քանի՞ տոկոսն է հարստացրել իշխանության տարատեսակ և տարաբնույթ ներկայացուցիչների: Բայց Պավել Սաֆարյանը խորհուրդ է տվել չանհանգստանալ՝ ասելով, որ այդ ցուցանիշը վտանգավոր չէ, և Հայաստանի մակրոտնտեսական առաջիկա երեք տարիների հեռանկարում արտաքին պարտքի սպասարկման հետ կապված ռիսկեր չկան:

Դե ինչ, հասարակությանն, ըստ երևույթին, մնում է միայն փառաբանել կառավարությանը, իսկ կառավարությանն էլ մնում է շարունակել արտաքին պարտքի կուտակումը, ինչը առաջիկա երեք տարիներին առնվազն տեղի է ունենալու, ինչպես կարելի է եզրակացնել Պավել Սաֆարյանի խոսքերից: Այսինքն՝ պարտքի մարման ռիսկեր չկան, հետևաբար չկան նաև պարտք վերցնելու ռիսկեր: Իսկ քանի որ չկան նաև տնտեսական քաղաքականության այլ մտքեր, գաղափարներ և պարզապես ցանկություններ, կամք ու երազանքներ, կառավարությունը, բնականաբար, կշարունակի պարտք վերցնելը:

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ալֆրեդ says:

    Հա ինչ ա եղել որ։ 51տոկոս։ Մի գեղեցիկ օր պարտքի մի մասը կներեն ։օրինակները բազմաթիվ են աշխարհում։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031